Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 12-03-2025

Փաշինյանը հարկերը բարձրացնում է, որ թուրք լրագրողներին սպասարկի․ հարցում

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար Հայաստան են ժամանել հայկական կողմի նախաձեռնությամբ և ՀՀ պետական բյուջեի միջոցներով:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը Հայաստանի բյուջեի հաշվին թուրք լրագրողներին հարցազրույց տվել»։

Հարցվածներից մեծամասնությունը բացասական վերաբերվեց այս քայլին։

«Վայ հիմա ասել էի Նիկոլ Փաշինյանին, բերանս չբացեմ»,- վրդովված պատասխանեց մի կին։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի մասին չի ուզում խոսել։
«Նիկոլն իր հերթին, ժողովուրդն իր հերթին։ Ինչ ա, ուզում ես նստացնե՞լ տաս»,- նշեց նա։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ չի հարգում Նիկոլ Փաշինյանին։ «Ես Նիկոլ Փաշինյանին որպես մարդ չեմ հարգում։ Թուրքերի հետ չայ էլ ա խմել, պարել ա։ Իր բարեկամներն են»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչի պատրաստ է՝ հանուն թուրքերի։
«Նիկոլ Փաշինյան Հայաստանի հաշվին ինչ ասես կարա անի՝հանուն թուրքերի։ Ուղղակի քաղաքացին էլ պիտի հասկանա, որ էսքան հարկերի բարձրացումը գնում ա թուրքերի սպասարկմանը։ Թուրքերի օրակարգն է իրականացնում, հերիք չի, ժողովրդի հարկերից թուրքերին հաց է կերակրում»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի