Ուղիղ եթեր
14 տարի անց ստացվեց․ ԵՄ ձկնամթերք արտահանելու որոշումը դրական է
copy image url

14 տարի անց ստացվեց․ ԵՄ ձկնամթերք արտահանելու որոշումը դրական է

Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 19:00 11-03-2025

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին հայտնի դարձավ, որ մարտի 16-ից սկսած՝ Հայաստանը պաշտոնապես իրավունք ունի սկսել բարձրորակ ջրային կուլտուրաների` թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքի (խավիար և ձկնկիթ) արտահանումը Եվրոպական Միության երկրներ։ Այս մասին հայտնել է այաստանում Եվրոպական միության գրասենյակը՝ նշելով, որ հնարավորությունը սահմանվել է նոր ընդունված Եվրոպական հանձնաժողովի իրականացման կանոնակարգի (ԵՄ) 2025/354-ի համաձայն՝ պայմանով, որ արտահանող տնտեսավարողները պետք է գրանցված լինեն ԵՄ «TRACES» համակարգում:

Oragir.News–ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ այս գործընթացը սկսվել է դեռևս 2011 թվականին։ Նրա խոսքով՝ տարիներ շարունակ մոնիթորինգ էր իրականացվում՝ Հայաստանից դեպի եվրոպական շուկաներ ձուկ-ձկնամթերքի արտահումը թույլատրելու համար։

«Այն, որ այժմ այս թույլտվություն կա, լավ է։ Ինչ կտա դա Հայաստանին՝ ցույց կտա ժամանակը, ասեմ՝ ինչու․ առաջին կենդանական ծագման մթերքը, որը Եվրոպա արտահանելու թույլտվություն ստացանք, մեղրն էր, բայց մեղրի արտահանման ծավալները՝ արտադրական տեսանկյունից, ոչ մի գրամով չավելացան։ Հայաստանից շարունակվեց գնալ այն նույն մեղրը, որը գնում էր հայերի համար, նրանց շրջանում էր սպառվում և գնով մրցունակ չէր։ Հիմա, թե ինչ տեղի կունենա, չեմ կարող կանխատեսել։ Որպես դրական փաստ՝ արձանագրենք, որ բացվել է և խուսափենք կանխատեսումներից, որովհետև դա կախված է նրանից, թե տնտեսությունն ինչպես իրեն կդիրքավորի, ինչ վերամշակումներ կանի, որն արդեն ժամանակը ցույց կտա։ Գոյություն ունի որակ-գին համադրությունը, և որքանով արտադրանքը մրցունակ կլինի՝ ցույց կտա ժամանակը»։

Բաբկեն Պիպոյանը միևնույն ժամանակ նկատում է, որ հարցը չպետք է քաղաքական համատեքստում դիտարկել․ «Փաստը մնում է փաստ, որ 2011-12 թվականներից մոնիթորինգը սկսվել է, հիմա էլ արձանագրվել է, որ բացվել է։ Ով սրանում մասնակցություն ունի՝ ապրի, իսկ թե դա ինչ կտա, արդեն կտեսնենք ժամանակի ընթացքում։ Եթե իմ անձնական կարծիքն եք ուզում իմանաք, շատ քիչ բան։ Հակառակ դեպքում՝ տնտեսության մեջ ինքներդ արդեն այդ ոգևորությունը նկատած կլինիեք, որովհետև էսօր ձկնարտադրողները և ձուկ վերամշակողերը հռավառություն կանեին, մենք նախնական հաշվարկներ կունենայինք և այլն»։

Oragir.News–ի հարցին՝ այս որոշումն ինչպե՞ս կազդի ներքին շուկայի գների վրա՝ Բաբկեն Պիպոյանը վերահաստատեց, որ գնահատական տալը բարդ է, որովհետև դրա համար պետք է ունենալ գին-որակ համադրությունը։

«Հիմա եթե պետք է գինը իջեցնեն, որ հայտնվեն Եվրոպայում, կէժանանա, եթե մեր ապրանքը Եվրոպայում պայմանական արժի 10 եվրո, բնականաբար կդառնա 9 եվրո։ Այստեղ էլ վատ բան չկա։ Հիմա Հայաստանից դեպի Ռուսաստան շատ մեծ ծավալի ձուկ է արտահանվում, երբ մի քանի տարի առաջ արտահանման հետ կապված խնդիր եղավ, ձուկը 1000 հազար դրամ էր դարձել, բայց չէր նշանակում, որ ձկան գինը դա էր։ Պարզապես շուկայում կար մեծ առաջարկ, որի պահանջարկը չկար, ու գներն ավտոմատ կերպով էժանացել էին։ Այսօր մենք գյուղոլորտում գների քաղաքականության մշակման ռազմավարություն չունենք, որի հետևանքով տնտեսվարողը ստիպված է լինում ինչ-որ ապրանք էժան գնով տալ՝ իրատեսական գնից ցածր, պետությունը նրա կողքին չի կանգնում, ու երբ նա մի փոքր ավելի բարձր գնով վաճառելու հնարավորություն ունենա, բնականաբար դա կանի, քանի որ նա մենակ է իր սեփական ռիսկը փակել, աջակից չի ունեցել։ Սա արդեն ագրարային քաղաքականության հետ կապված հարց է»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

11:05 Доброцен-ը խաբո՞ւմ է հաճախորդներին. ահազանգ՝ խարդախության մասին
23:57 Թիվ մեկ օրակարգը պետք է լինի սեփական ինքնիշխանության վերականգնումը, այնինչ ավելի «կարևոր» է Վեհափառին ավազանի անունով անարգելը
16:40 Տաշիրի համայնքապետարանի աշխատակիցներին ստիպողաբար երթի չեն տանում. ՔՊ-ի խոսափողը ստում է
07:24 Տրանսպորտի համար չվճարելու պատիժը շատ խիստ է լինելու. Ժողովուրդ
22:43 Հանուն ապրելու իրենք են կռվում, իսկ հայը` հանուն Հայրենիքի ու մուսուլմանացման չգնալու. լրագրող
23:23 Հայտնաբերվել է ձերբակալվածի մարմինը․ նա կասկածվում էր անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ
22:35 Ալիևի կոշիկ լիզողի թիրախում բոլորս ենք՝ սկսած խեղճուկրակ Կիմա տատից՝ մինչև աշխարհի ամենահարուստ հայ Սամվել Կարապետյանը
22:50 Երևան-Իջևան ավտոճանապարհին 18-ամյա վարորդը «GEELY» էլեկտրոմոբիլով բախվել է հողաթմբերին
23:46 Ե՞րբ է մեր պնդաճակատների գլուխը մտնելու, որ Հայկական բանակը ծնվել է ոչ թե 1992 թ. հունվարի 28-ին, այլ հազարամյակներ առաջ
12:15 Զորակոչիկների ազատման և անօրինական միգրացիայի գործն ուղարկվեց դատարան