Արտաքին 4 տարի առաջ - 20:38 26-05-2022

Թուրքիան փորձում է միջանցք տրամադրել ուկրաինական հացահատիկն արտահանելու համար. ԶԼՄ-ներ

Թուրքիան բանակցություններ է վարում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ Բոսֆորի նեղուցի միջով Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար միջանցք բացելու համար, Reuters-ին ասել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան:

Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներն արգելափակվել են ռուսական ներխուժման սկզբից, դրանցում մնացել է ավելի քան 20 միլիոն տոննա հացահատիկ։

Ռուսաստանին և Ուկրաինային բաժին է ընկնում ցորենի համաշխարհային մատակարարման գրեթե մեկ երրորդը, և ներկայիս իրավիճակը նպաստում է համաշխարհային պարենային ճգնաժամի աճին, հիշեցնում է գործակալությունը։

«Թուրքիան բանակցություններ է վարում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ՝ Ուկրաինայից հացահատիկի արտահանման շուրջ»,- ասել է պաշտոնյան՝ խնդրելով անանուն մնալ, քանի որ բանակցությունները գաղտնի են։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակը չի պատասխանել մեկնաբանության խնդրանքին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը