Ներքին 1 տարի առաջ - 12:50 06-02-2025

ԵԱՏՄ արտահանելու համար Հայաստանում ապրանքները նույնականացման թվային միջոցներով կդրոշմավորվեն

ԵԱՏՄ արտահանելու համար Հայաստանում ապրանքները նույնականացման թվային միջոցներով կդրոշմավորվեն, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Նույնականացման միջոցներով դրոշմավորումն առաջարկվում է ներդնել փուլերով՝ տարբեր ապրանքախմբերի համար սահմանելով ներդրման տարբեր ժամկետներ, օրինակ՝ ըմպելիքները, պահածոյացված մթերքը 2025 թվականի մարտի 1-ից, կաթնամթերքը՝ 2025 թվականի հունիսի 1-ից, յուղերը՝ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից, դեղերը՝ 2026 թվականի հունվարի 1-ից։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ասաց, որ սրանով կազմակերպություններին հնարավորություն կտրվի փոխճանաչելի համակարգ ունենալ։

«Այսինքն՝ այն տնտեսվարողները, որոնք ԵԱՏՄ երկրների հետ առևտուր են անում, իրենց ապրանքն այնտեղ կճանաչվի, այնտեղի ապրանքներն էլ՝ Հայաստանում, մյուսը ագրեգացիան է, այսինքն՝ տնտեսվարողները խմբով ապրանքները դրոշմավորելու հնարավորություն կունենան, նաև կլինի որոշակի ծախսերը նվազեցնելու հնարավորություն»,- ասաց նա։

Հակոբյանի խոսքով՝ պետության դեպքում սրանով հնարավորություն կտրվի հատի ճշտությամբ վերահսկել ապրանքների շարժն ու ստվերի հանդեպ վերահսկողություն ունենալ։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, որ հետագայում այս համակարգը հնարավորություն կտա քեշբեքի համակարգերը շատ ավելի թիրախավորված աշխատեցնելու։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը