Մամուլ Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:45 10-03-2025

Թրամփն արգելել է օգտագործել որոշ բառեր, Bitcoin-ի մեծ ապագան, Կանադան մերժվել է․ Միջազգային մամուլ

1․ Չինական Manus ընկերությունը ստեղծել է մի նոր արհեստական բանականություն, որը աշխատում է ինքնուրույն՝ առանց մարդու միջամտության։ Այս նոր մոդելի արհեստական բանականությունը կարող է միաժամանակ վարել ավելի քան 50 սոցիալական կայքեր։ Այս մասին գրում է Forbes-ը։

2. Գիտնականները հայտնաբերել են, որ Diploptera punctata տեսակի ուտիճը արտադրում է սննդարար «կաթ», որը 3 անգամ ավելի օգտակար է, քան կովի կաթը։ Այս մասին գրում է Times of India-ն։

3. Ռուսաստանում տղամարդը սիրելիին նվիրել է իսկական ձի՝ Մարտի 8-ի առթիվ։ Հարևանները շոկի մեջ էին, երբ շքամուտքում էր հայտնվել կենդանի ձի, գրում է News Mail-ը։

4. ԱՄՆ-ում՝ Սպիտակ տանը, կայացել է հատուկ կրիպտո գագաթնաժողով՝ նվիրված Bitcoin-ին։ Թրամփը հայտարարել է, որ Bitcoin-ը ունի մեծ ապագա և անվանել է այն «թվային ոսկի», գրում է Reuters-ը։

5. 79-ամյա Եվգենի Պետրոսյանը ստամոքս-աղիքային արյունահոսության պատճառով շտապ հոսպիտալացվել է Մոսկվայում։ Այս մասին գրում է Lenta-ն։

6. Հարավային Կորեայի նախագահը՝ Յուն Սոկ Յոլը, ազատ է արձակվել բանտից։ Յուն Սեոկ-յոլը ազատ է արձակվել Սեուլի կալանավայրից այն բանից հետո, երբ նրա ձերբակալման հրամանը հանվել է: Այս մասին գրում է Aljazeera-ն։

7. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է պետական կայքերում և փաստաթղթերում չօգտագործել որոշ բառեր ինչպիսիք են՝ «ներառականություն», «գենդեր», «ռասա», «ակտիվիզմ» և «ԼԳԲՏ», գրում է The New York Times-ը։

8. Netflix-ը հայտարարել է, որ սիրված սերիալի՝ «Острые козырьки» հիման վրա լիամետրաժ ֆիլմ կթողարկվի, գրուն է Deadline-ը։


9. ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը ամերիկյան բանակի արխիվներից հեռացրել է շուրջ 26,000 լուսանկար, որոնցում պատկերված են կանայք, համասեռամոլներ և այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է Euronews-ը։

10. Բրիտանական The Independent ամսագիրը հրապարակել է աշխարհի 50 ամենաազդեցիկ կանանց ցանկը։ Այդ ցուցակում ընդգրկվել է նաև Յուլիա Նավալնին՝ ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու կինը, գրում է The Independent-ը։

11. Լոնդոնում տղամարդը Պաղեստինի դրոշով բարձրացել է Բիգ Բեն և բղավել «Ազատ Պաղեստին»։ Այս մասին գրում է Reuters-ը։

12. Հնդկաստանից 18-ամյա Լալիթ Պատիդարը ճանաչվել է աշխարհի ամենամազոտ տղամարդը։ Այս մասին գրում է The New York Post-ը։

13. Balenciaga-ն և Puma-ն համատեղ թողարկում են ճմրթված պայուսակ և մաշված սպորտային կոշիկներ։ Այս մասին գրում է Highsnobiety-ն։

14. Լոնդոնյան մոնիտորինգի կենտրոնը պնդում է, որ Սիրիայում բռնությունների հետևանքով կարող է զոհվել ավելի քան 700 խաղաղ բնակիչ, գրում է BBC-ին։

15. ԱՄՆ-ն մերժել է Կանադայի առաջարկը՝ ստեղծել հատուկ խումբ, որը կհետևի ռուսական ստվերային նավատորմին, որոնք շրջանցում են Արևմուտքի սահմանած պատժամիջոցները, գրում է Bloomberg-ը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից