Արտաքին 1 տարի առաջ - 15:39 09-03-2025

Իրանը չի սպասելու ԱՄՆ-ից որևէ նամակի, մենք ի վիճակի ենք չեզոքացնել պատժամիջոցները. Ղալիբաֆ

Իրանն ի վիճակի է չեզոքացնել պատժամիջոցները, ուստի չի սպասի ԱՄՆ-ից որևէ նամակի: Ինչպես փոխանցում են իրանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը:

«Ես պետք է ընդգծեմ խորհրդարանի լիակատար պատրաստակամությունը՝ կյանքի կոչելու Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի՝ երկրի խնդիրների լուծմանը նվիրված ռազմավարությունները և նրա իմաստուն հանձնարարականները: Այաթոլլա Խամենեին ընդգծել է տնտեսական և կենսապահովման խնդիրների լուծման առաջնահերթությունը և միանշանակ հայտարարել, որ պետական ​​կառույցների հիմնական ուշադրությունը պետք է կենտրոնացած լինի մարդկանց կենսապահովման խնդիրների լուծմանը։ Ուստի, խորհրդարանի և օրենսդիրների ուշադրության կենտրոնում կլինեն կենսապահովման խնդիրները, և մենք պետական ​​կառույցների միջև համախմբվածության պահպանումն այդ ջանքերի հաջողության պայման ենք համարում»,- ընդգծել է Ղալիբաֆը խորհրդարանի նիստի ժամանակ:

Մեկնաբանելով Իրանի հետ բանակցություններ սկսելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, Ղալիբաֆն ասել է, որ այս առումով պետք է նշել, որ ԱՄՆ նախագահի պահվածքն այլ երկրների հետ հարաբերություններում ակնհայտորեն ցույց է տալիս, որ այդ հայտարարությունները պարզապես բանակցությունների ձգտելու կեղծ ցուցադրություն է։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ձգտում է պարտադրել իր պահանջները և զինաթափել Իրանին, ինչպես նշված է նրա ստորագրած ԱՄՆ քաղաքականության փաստաթղթում։

«Այսօր, ավելի քան երբևէ, պարզ է, որ պատժամիջոցների վերացումը հնարավոր է Իրանի ուժեղացմամբ և պատժամիջոցների չեզոքացմամբ։ Ուստի մենք ԱՄՆ-ից նամակներ չենք ակնկալում և կարծում ենք, որ օգտագործելով մեր հսկայական ներուժը և օգտվելով այլ երկրների հետ արտաքին հարաբերությունների ընդլայնման հնարավորություններից՝ կարող ենք հասնել մի դրության, որի դեպքում հակառակորդն այլ ելք չի ունենա, քան հանելու պատժամիջոցները»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել