Ներքին Խոսք 1 տարի առաջ - 11:40 01-03-2025

Գերիների հարցի լուծման բանալին Հայաստանում է, մնացածը լիրիկա է․ Միքայել Նահապետյան

ՄԻքայել Նահապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Գերիների թեմայով էկեք հասկանանք ով ինչ ա ասում.

1. Էրեկ մեր նոր նշմարվող ապավեն ԵՄ-ի դեսպան Մարագոսը ասեց` մենք վաղուց հայտարարել ենք, որ ակնկալում ենք արդար դատաքննություն և հիմա ուշշշշշշշշշշշշադիր հետևում ենք։ Դիվանագիտերենից թարգմանաբար սա նշանակում ա, որ ասելիք չունենք, որովհետև, եթե ասում ես իմ համար կարևորը արդարությունն ա ու ես մանրամասն հետևում եմ գործին` ըստ այդմ ասում ես, որ դեռ անարդար բան չեմ տեսել թեչէ կխառնվեի։

2. Ֆրանսիայի դեսպանն ասում ա` մենք Ադրբեջանում շատ կասկածելի ռեպուտացիա ունենք քանզի ձեզ զենք ենք տալիս, փորձեք անգլիացիքի կանալով աշխատել։ Հայ-բրիտանական հարաբերությունների ոլորտում տենց կոսմիկ ակտիվություն չի նկատվում։

3. ԼՂ հայերին պաշտպանելու պարտավորությունը բուկվալնը 20 օր առաջ տոտալ անտեսած Պուտինը 2023-ի հոկտեմբերի 5-ին ասում ա` «Իսկ ինչ վերաբերում է նախկին ղեկավարներին, ես չգիտեմ, չեմ ուզում մանրամասնել, բայց ես այնպես եմ հասկանում, որ նրանց Երևանում էլ չեն ուզում տեսնել»։ Դրանից երկու օր անց Նիկոլը զանգում է Պուտինի ծնունդը շնորհավորելու մինչև էդ որևէ հերքող հայտարարություն չի անում։ Հայտարարություններին չեն արձագանքում երկու դեպքում, կամ երբ դրանք ճիշտ են, կամ երբ հայտարարություն անողը ռուկապաժատնի չի։ Բայց քանի որ ոչ ռուկապաժատնի մարդու ծնունդը չեն շնորհավորում ուրեմն գործ ունենք առաջին դեպքի հետ։

Էս աշխարհում շատ քիչ բանի շուրջ ա հնարավոր համընդհանուր կոնսենսուսի գալ։ Մարդկանց տանջամահ անելու դաբռոն վստահաբար այդ կոնսենսուսային հարցերի թվին չի դասվում։ Բայց մենք ունենք մի իրավիճակ, երբ Ռուբեն Վարդանյանի ու մյուս գերիների մասով նման լուռ համաձայնություն է առաջացել։ Ու հիմա պետք է հարց տալ. ինչպե՞ս էր դա հնարավոր։

Իսկ դա հնարավոր էր մի դեպքում, երբ բոլորը գային այն համոզման, որ գերիները Հայաստանին պետք չեն, դա հնարավոր չի Հայաստանի վրա, որպես «լավություն ծախել», իսկ հակառակ կողմում Իլհամ Ալիևին խիստ պետք են ու այդ թեմայով ճնշումը կսրի հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Այդ դեպքում որոշումը հստակ է` ինչու՞ թշնամանալ Իլհամի հետ, եթե դրանից ոչ մի բան չես շահելու` նույնիսկ Հայաստանի երախտագիտությունը։ Եթե բոլորը գոհ են՝ միջամտելու կարիք չկա։

Գերիների հարցը քաղաքական է և այդ հարցի լուծման բանալին Հայաստանում է` մնացածը լիրիկա է»։

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
13:18 Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում
11:58 Մոսկվայի մարզում հայտնել են անօդաչուների զանգվածային հարձակման մասին
11:40 Մեկ շաբաթում պարեկները Երևանում և մարզերում արձանագրել են ավելի քան 26 հազար խախտում
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
16:18 Ոտքը կորցնելու վտանգ չկա. ԲԿ-ն հերքում է լուրերը, հարազատները՝ ահազանգում. ինչ է թաքցնում հիվանդանոցը
12:13 Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Ոսկեվազի դաշտերում. կան վիրավորներ
07:30 Չթպրտա և ոչ ոք. Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում․ «Իրավունք»
08:30 Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ»