Ներքին 51 րոպե առաջ - 22:26 06-10-2026

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

Հոկտեմբերի 6-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստը՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ։

Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՄԱՆ-ից:

Նախարար Միրզոյանը հանդես է եկել բացման խոսքով՝ անդրադառնալով բազմակողմ հարթակներում ՀՀ ներգրավածության առաջնահերթություններին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ փոխգործակցության հարցերին և արտաքին քաղաքական օրակարգից բխող նախաձեռնություններին:

Նիստին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ վարչապետի աշխատակազմի, Երևանի քաղաքապետարանի և Մատենադարանի, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական և հիմնական ցանկերում և ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ՀՀ կողմից նոր գրանցումների նախաձեռնությունները, ինչպես նաև Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցման հայտերին, այդ տարվող ընթացիկ աշխատանքները:

Անդրադարձ է կատարվել մշակույթի և կրթության ոլորտում ՀՀ ակտիվ ներգրավածության ապահովմանն ուղղված քայլերին, այդ թվում՝ Ստեղծարար, Ուսումնառող քաղաքների ցանցերին ՀՀ քաղաքների անդամակցությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների ցանցում (ASPnet) մասնակցության ավելացմանը, ինչպես նաև այս բոլոր ուղղություններով նորարարական մոտեցումների ներդրման հարցերի: Մտքեր են փոխանակվել 2028-2029թթ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում հոբելյանների ներառման առաջարկությունների շուրջ:

Տարբեր ծրագրերի իրականացման առավելությունների քննարկման համատեքստում կարևորվել է դրանց վերաբերյալ ռազմավարական ընտրությունը նաև ՀՀ տնտեսական զարգացման և անմիջականորեն հանրային կյանքի վրա ազդեցության տեսանկյունից:

ՀՀ ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդգծել է բնապահպանության և բնական ժառանգության պահպանման ոլորտների փոխկապակցվածությունը և այդ ուղղությամբ Հայաստանի՝ այդ թվում նաև՝ որպես COP17 համաժողով հյուրընկալող երկրի կողմից միջազգային համագործակցության զարգացման հնարավոր հեռանկարները: Ի թվիս այլ նախաձեռնությունների, անդրադարձ է կատարվել «Մարդը և կենսոլորտը» ծրագրի շրջանակներում համագործակցության ակտիվացմանը:

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագիտական մարմիններում Հայաստանի ներկայացվածության ընդլայնման ուղղությամբ վերջին շրջանում իրականացված աշխատանքները և առկա ձեռքբերումները: Նախանշվել են ՀՀ համար առաջնահերթություն ներկայացնող ուղղություններով անելիքներն ու նախաձեռնությունները, այդ թվում՝ «Կրթությունը հանուն խաղաղության» տեսլականի շրջանակներում։

Նիստի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում հանձնաժողովի կառուցվածքային և մասնագիտական ներուժի շարունակական կատարելագործման հարցերի շուրջ՝ ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ փոխգործակցության ընդլայնվող ուղղությունների:

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
23:29 Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը
23:20 Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ օտարված օբյեկտի գործով քրգործ է հարուցվել
13:18 Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում
11:58 Մոսկվայի մարզում հայտնել են անօդաչուների զանգվածային հարձակման մասին
23:54 Հանրապետության հրապարակի շատրվանները նոր կյանք են ստանալու. Տիգրան Ավինյան
23:43 Իլոն Մասկի կարողությունը կրկին գերազանցել է 1 տրիլիոն դոլարի շեմը
11:40 Մեկ շաբաթում պարեկները Երևանում և մարզերում արձանագրել են ավելի քան 26 հազար խախտում
07:30 Չթպրտա և ոչ ոք. Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում․ «Իրավունք»