Հայաստանում պաշտոնյաների գործունեության վերաբերյալ քաղաքացիների գնահատականները տարբեր են։ Ոմանք առանձնացնում են կոնկրետ պաշտոնյաների՝ մատնանշելով նրանց կատարած աշխատանքը, իսկ մյուսները կարծում են, որ որևէ պաշտոնյայի առանձնացնելը դժվար է։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիների կարծիքով՝ ո՞վ է Հայաստանի լավ պաշտոնյան և ինչո՞վ է նա օգտակար եղել երկրին։
Հարցվածներից մեկը պատասխանեց, որ նման պաշտոնյա գոյություն չունի՝ նշելով. «Իշխանությունը թող վերջացնի ագահությունը, հող տալը»։
Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ «ՔՊ-շնիկները» լավ պաշտոնյաներ չեն։ Նրա խոսքով՝ ընդդիմության մեջ կան մարդիկ, որոնք ազգասեր են և մտածում են։
Պատասխան հնչեց նաև, որ լավ պաշտոնյա չկա․ «Ոչ մեկն էլ լավը չէ, երկիրը շաբաշ են տվել»։ Քաղաքացին նաև նշեց, որ հանրությունն անտարբեր է. «Ժողովրդի վեջն էլ չի»։
Մանրամասները՝ տեսանյութում։