Փաշինյանը թանկ է նստում, սահմանազատման մանրամասներ, թեժ Փարաքար, սերը՝ Դավթաշենում․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի եւ իր գլխավորած պատվիրակության այցը ԱՄՆ 4,5 անգամ ավելի մատչելի է եղել, քան 2 օրում Սեւանի շուրջ կատարած «փաշինյանական հեծանվավազքը»։
Փոխվարչապետի գրասենյակն արձագանքում է սահմանազատման հարցին. Գրում է Ժողովուրդ օրաթերթը։
Օրաթերթը տեղեկություններ ուներ, որ հայտնի սահմանազատումը սկսվելու է Գեղարքունիքի մարզից՝ Ճամբարակ եւ Սոթք համայնքներից, սակայն գրասենյակից պատասխանել են, որ հարցման մեջ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Օրաթերթը նաև գրում է․ «Սահմանադրական դատարանի նախագահ Արմեն Դիլանյանը ջանում է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին տանել ՍԴ:

Հրապարակ օրաթերթը գրում է․ Կան մտահոգություններ, որ Փարաքարի ընտրությունները չեն անցնի առանց քրեական միջադեպերի, հիշենք, որ համայնքի մաս կազմող Մերձավանում վերջին միջադեպի արդյունքում անգամ մարդ սպանվեց։
Համալսարանական շրջանակներից ստացված տեղեկություններից դատելով, առաջիկայում բուհերի ուսման վարձավճարներն էլ կբարձրանան․ գրում է Հրապարակ օրաթերթը։ ԿԳՄՍՆ-ում քննարկում են 1 միլիոնի սահմանափակումը հանելու հարցը:

Հրապարակ օրաթերթը գրում է․
Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Ալբինա Ահարոնյանը մեծ հանդիսավորությամբ նշել է Սիրո տոնը՝ իր աշխատասենյակում կարմիր սրտիկ փուչիկներով ռոմանտիկ մթնոլորտ ստեղծել, հրավիրվածներին նախապես զգուշացրել, որ հագուստի մեջ կարմիր գույն ներառեն՝ օրվան համահունչ։

Օրաթերթը նաև գրում է․ Ներքին հարցումների արդյունքներով՝ ՔՊ-ն գլխավորող Սարիկ Մինասյանը ընտրություններում չորրորդ տեղում է, առաջին եռյակում են նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Դոգի թեկնածուն եւ Ռուբեն Մխիթարյանը։

Հրապարակ օրաթերթը գրում է․
Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում տարիներ ի վեր գործունեություն ծավալող «Արցախ» հյուրանոցի ճակատային հատվածից հանվել է «Արցախ» անունը, սակայն հյուրանոցից խոստանում են առաջիկայում վերականգնել այն։

Փաստ օրաթերթը գրում է. Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ուղիղ հեռարձակումն ապահովել է շուրջ մեկ միլիոն դիտում։ Ասուլիսը, ի դեպ, ուղիղ հեռարձակվել է նաև հեռուստատեսությամբ։

«Փաստ» օրաթերթը գրում է.
Բաքուն և Երևանն ակտիվ աշխատանքներ են տանում «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի կնքման շուրջ։ Արդեն ավելի քան 10 խորհրդակցություն է անցկացվել, որոնց ընթացքում քննարկվել են վիճելի հարցերն ու մտցվել են ուղղումներ համաձայնագրի մեջ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ