Մամուլ 3 տարի առաջ - 08:42 08-06-2023

Կին «առաջնորդները» թանկ են նստում մեզ վրա․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, երեկ տեղեկացրեց, որ Բրյուսելում մասնակցում է «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության տասնամյակի միջոցառմանը, որը, նրա խոսքով, նշանավորվում է Եվրոպական խորհրդարանի շենքում սկսված երկօրյա գագաթնաժողովով։ Աննա Հակոբյանը նոր չէ, որ իրեն քաղաքական առաջնորդ է համարում, եւ նման միջոցառման էլ առաջին անգամ չէ, որ մասնակցում է․ նա 2019-ից սկսած՝ ամեն տարի Դավոսում մասնակցել է «Կին քաղաքական առաջնորդներ» միջոցառմանը՝ ըստ էության, հաստատելով այն խոսակցությունները, որ ոչ միայն ամուսնու որոշումների վրա մեծ ազդեցություն ունի, այլ նաեւ՝ քաղաքական հավակնություններ։ Սակայն տիկնոջ ամբիցիաներն էժան չեն նստում մեր պետության վրա։

Աննա Հակոբյանի հրապարակած լուսանկարներից պարզ դարձավ, որ նրան ուղեկցում են ՔՊ-ական մի խումբ կին պատգամավորներ՝ Հերիքնազ Տիգրանյանը, Լենա Նազարյանը, Մարիա Կարապետյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Թագուհի Ղազարյանը, որոնք, հավանաբար, նույնպես իրենց կին առաջնորդ են համարում։ ԱԺ նախագահի կարգադրության համաձայն, կանանց «գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի», կատարվել են ՀՀ 2023 թ․ պետական բյուջեով՝ ԱԺ միջոցների հաշվին։ Թե որքան են կանանց վոյաժները նստել հարկատուներիս վրա, պարզ չէ, բայց եթե այս կազմին ավելացնենք նաեւ Հակոբյանի վարսավիրին, թիկնապահին, օգնականին, պարզ է, որ պետությունը թանկ է վճարում այս հաճույքների համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում