Մամուլ 1 տարի առաջ - 07:22 20-02-2025

Փոխվարչապետի գրասենյակն արձագանքում է սահմանազատման հարցին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը պարբերաբար ահազանգեր է ստանում, որ առաջիկայում նախատեսվում է իրականացնել սահմանագծում եւ սահմանազատում Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանների հատման կետից, սակայն զինծառայողների ծնողների ահազանգի համաձայն՝ այդ գործընթացում ներգրավվելու են նաեւ ՀՀ զինված ուժերը։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ հասկանալու համար, թե ճիշտ են արդյոք նման տեղեկությունները։ Ստացել էինք հետեւյալ պատասխանը. «Հայտնում ենք, որ հարցման մեջ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Համաձայն գործող Կանոնակարգի 1-ին եւ 2-րդ հոդվածների 2-րդ մասերի, 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ սահմանազատման աշխատանքները եւ համալիր միջոցառումները իրականացվում են բացառապես հանձնաժողովների, փորձագիտական խմբերի, ինչպես նաեւ աշխատանքներում ներգրավվող փորձագետների եւ մասնագետների կողմից»,- ասված է պատասխանում։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ուներ, որ հայտնի սահմանազատումը սկսվելու է Գեղարքունիքի մարզից՝ Ճամբարակ եւ Սոթք համայնքներից։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել է պաշտպանության նախարարությանը՝ տեղեկանալու համար, թե կոնկրետ որ կետերից է սկսվելու սահմանագծումն ու սահմանազատումը։ Նախարարությունից լրացուցիչ ժամանակ են խնդրել հարցմանը պատասխանելու համար, սակայն արտաքին գործերի նախարարությունից հարցմանը պատասխանել էին հետեւյալ կերպ. «Ըստ 2025 թվականի հունվարի 16-ին Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետությունների միջեւ պետական սահմանին սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետությունների միջեւ պետական սահմանին սահմանազատման պետական հանձնաժողովի 11-րդ հանդիպման արդյունքների՝ Կողմերը շարունակել են մտքերի փոխանակությունը սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար հատվածների/հատվածամասերի հերթականության հարցի շուրջ, եւ համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանների հատման կետից, եւ այնուհետեւ հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչեւ Հայաստանի

Հանրապետության եւ Ադրբեջանի հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ»,- ասված է հարցմանն ի պատասխան։

Այսինքն, սահմանազատում տեղի է ունենալու նաեւ Իրանի եւ Վրաստանի հետ:
Հարկ է նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես ընդգծել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների անխախտելիության եւ տարածաշրջանում սահմանների փոփոխության անընդունելիության իր դիրքորոշումը։

Օրինակ՝ 2025 թվականի փետրվարի 4-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է, որ «տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն ամենեւին ընդունելի չէ»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»