Ինչպե՞ս ազատել ժողովրդին ֆեյքամանիայից 
copy image url

Ինչպե՞ս ազատել ժողովրդին ֆեյքամանիայից 

Միտք Ներքին 2 ամիս առաջ - 09:00 18-02-2025
Ապատեղեկատվության դեմ պայքարում ՔՊ-ական իշխանությունները լուրջ ջանքեր են գործադրում, սակայն, ըստ փորձագետների՝ արդյունքների չեն հասնում հիմնական 2 պատճառով։ Առաջինը՝ քաղաքական կամքի բացակայությունն է, երկրորդը՝ արտաքին պայմանավորվածությունները։ Որոշ ընդդիմախոսների կարծիքով էլ՝ ՔՊ-ն է ամենամեծ ապատեղեկատվություն տարածողը։ Այդ պատճառով իրական և արդյունավետ պայքար չի մղվում։

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 16-ին ԱՄԷ-ում մասնակցել է IDEX 2025 միջազգային պաշտպանության համաժողովի շրջանակում անցկացվող «Պաշտպանություն վերաիմաստավորում. նորարարություն, ինտեգրում և դիմակայունություն» խորագրով Միջազգային պաշտպանական համաժողովին (IDC), հանդես է եկել որպես բանախոս «Ապատեղեկատվություն և ազդեցության գործառնություններ» խորագրով պանելային քննարկման շրջանակում։

Վերլուծելով նախարարի ելույթի մասին պաշտոնական հաղորդագրությունը, կարելի է ասել, որ նա ընդհանուր առմամբ պատկերացնում է ապատեղեկատվության դեմ պայքարի խնդիրներն ու մարտահրավերները։ Սակայն ճանապարհն իմանալն ու այն անցնելը նույն բանը չեն։ Իրականում՝ ՀՀ իշխանությունները տեղեկատվական անվտանգության հարցերում անգործության են մատնված։ Նրանց ուժը պատում է միայն ֆեյսբուքում իշխանությունների հասցեին քննադատական ստատուս գրողների դեմ։ Իսկ կազմակերպված ապատեղեկատվություն տարածող չբարեկամանական կենտրոնների դեմ նույնիսկ չեն էլ փորձում լուրջ պայքարել։

Նշված քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև այն մեխանիզմներին, որոնց միջոցով պետական և ոչ պետական դերակատարները կարող են ձևափոխել պատմություններն ու տարածել ապատեղեկատվություն՝ ազդելով հասարակական կարծիքի և քաղաքական որոշումների վրա։ Այս հարցում համաժողովի մասնակիցները ՔՊ-ական իշխանությունններին կարող են դիտել որպես վառ օրինակ, որոնց կողմից ձևափոխվում, երբեմն էլ հորինվում են պատմություններ, տարածվում է ապատեղեկատվություն, որոնք լայնորեն կիրառվում են քաղաքական նպատակների համար։

Մասնավորապես՝ «Իրական Հայաստանի» մասին կցկտուր խոսույթը ներկայացվում է իբրև ռազմավարություն, որը որպես փաստաթուղթ՝ գոյություն չունի։ Խոսում են, թե իշխանությունները նոր գաղափարախոսությամբ են առաջնորդվում, որը որևէ տեղ կարդալ հնարավոր չէ։ Ընդդիմախոսների մասին հորինված պատմություններ են տարածում ու հալածում։ Իսկ քաղաքական բառապաշարին խորթ ձևակերպումները ժողովրդավարության, անկախության, պետության, Ցեղասպանության, Արցախի, ժողովրդի վերաբերյալ վրդովվեցնում են ոչ միայն ժողովրդին, այլև միջազգային կազմակերպություններին։ ՔՊ-ն սպասարկող ֆեյքերի ֆաբրիկան էլ հանրայնացնում ու փչացած հեռախոսի նման հավելյալ ձևափոխում է ՔՊ առաջնորդների կողմից ձևափոխված պատմությունները։

Սա խնդիր է, որից տուժում են ոչ միայն ընդդիմախոսները, քաղաքական համայնքն, այլև ժողովուրդը, քանի որ տևական ժամանակ ձևափոխված պատմություններ ու ապատեղեկատվություն լսելու, կարդալու արդյունքում խճճվում ու աղավաղվում են հանրային պատկերացումները պետության, քաղաքականության, աշխարհի մասին։ Մարդիկ անհասկացողի, հիմարի, դեբիլի տպավորություն են թողնում, չեն կարողանում հորինվածը, կեղծը, սուտը, ֆեյքը, ապատեղեկատվությունը տարբերել իրականությունից, ճշմարտությունից։ Իսկ ժամանակ անց, մարդիկ արդեն նախընտրում են ֆեյք ապրանքները, ֆեյք լուրերը, ձևափոխված պատմությունը, կեղծիքն ու սուտը։ Սա սոցիալ հոգեբանական խնդիր է, որը կոչվում է ֆեյքոմանիա։

Կարճ ասած՝ ՔՊ ղեկավարները նախ պետք է դադարեն պատմություններ ձևափոխել, հորինել, չեղած բանը եղելություն ներկայացնել, ազնիվ լինել համակիրների, ժողովրդի ու աշխարհի հետ։ Դրանից հետո կարող են խոսել ապատեղեկատվության դեմ պայքարի խնդիրներից ու մարտահրավերներից, ռուսական գործակալների հակահայ գործողությունները կանխելու հարցում միջազգային գործընկերների հետ համագործակցության հնարավորություններից։

Այս առումով՝ նկատենք, որ ազնվանալու ուղղությամբ արդյունավետ, փորձված մեթոդ է ստախոսների մրցույթները, որոնք պարբերաբար անցկացվում են բազմաթիվ երկրներում։ Մարդիկ այս մրցույթներին սպառում են սուտ խոսելու մղումները, դատարկվում հորինված պատմություններից, լիաթոք ծիծաղում դրանց վրա, որից հետու իրական կյանքում ազնիվ են լինում, չեն կեղծում, չեն հորինում, այսինքն՝ կարողանում են հորինվածն ու իրականն իրարից շատ արագ տարբերել և ընտրել իրականը, ճշմարիտը։ Իսկ ռուսական գործակալներին չեզոքացնելու հարցում կարելի է հետևել երբեմնի բախտակից երկրների օրինակին՝ լյուստրացիայի մասին օրենք ընդունել, հեռացնելով Կրեմլի շահերը սպասարկողներին հանրային կարծիքի վրա ազդելու գործիքներից։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:30 Ես ներել եմ իմ աշակերտներին․ Մերձավանի դպրոցի պատմության ուսուցչուհին եկել էր աշխատանքի
17:30 Մերձավանի դպրոցում պատմության ուսուցչուհուն խոսքի իրավունքից էլ են զրկում 
12:15 2-ամյա Տիգրանին փորձում են իդենտիֆիկացնել տիեզերական լուսանկարներովով․ Մխիթար Հայրապետյան
11:40 Մխչյանի դպրոցում երեխային թմրանյութ տված աշակերտը 1 մլն դրամով ազատվել է կալանքից
23:06 Դուք ո՞վ եք, որ մեզ հայհոյեք, ձեր մաման էլ, պապան էլ, ընտանիքն էլ. 2020 թ. պատերազմի հերոսը՝ Արսեն Թորոսյանին
09:50 Ֆրիից թունավորված 3-ամյա աղջիկը մահացել է. սրճարանը փակվել է. RTVI
15:12 Ընտանիքներն ամուր չեն, քանի որ ջահելները չեն ուզում կեսուր-կեսրարների հետ ապրել․ հարցում
21:39 Բաքվում ցուցադրել են կադրեր, թե ինչպես են երգում «Ելիր Դաշնակ դրո»-ն՝ ի ապացույց հայերի «ագրեսիվ» ծրագրերի
15:45 Կայծակի հուժկու հարված՝ Գագարին գյուղում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
16:30 Երեխան չպետք է 7 տարեկանից 2-րդ դասարան գնա. հոգեբանը դեմ է ԿԳՄՍՆ-ի որոշմանը