Մամուլ 5 տարի առաջ - 09:53 22-01-2021

ՇԻՐԱԿԻ ՆՈՐ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԻՆՉՈ՞Ւ ԷԻՆ ԱԶԱՏԵԼ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ. ԺՈՂՈՎՈՒՐԴ

Թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանը 44 օր տեւած Արցախյան պատերազմից հետո հաճախ կադրային փոփոխություններ է իրականացնում, սակայն դրանք ավելի շուտ տեղափոխություններ են հիշեցնում, քանի որ նախկին կադրերը պարզապես նոր աշխատանք են ստանում, կամ մի պաշտոնյան պարզապես գերատեսչություն է փոխում:

Վառ օրինակը ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին կառավարու­թյան աշխատակազմի ղեկավար նշանակելն էր, իսկ վերջինիս փոխարեն էլ այդ պաշ­տոնին նշանակվեց փոխնախարար Անահիտ Ավանեսյանը: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ազատվում է անհաջողակ կադրերից, այլ, հակառակը, նրանց նոր պաշտոնների է նշանակում, նույնն էր նաեւ Արայիկ Հարությունյանի պարագայում: Վերջինս, հանրային ճնշման ներքո ազատվելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարա­րի պաշտոնից, նշանակվեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական:

Իսկ երեկ արդեն կառավարության նիստում Հովհաննես Հարությունյանը նշանակվեց Շիրակի մարզպետ՝ փոխարինելով Տիգրան Պետրոսյանին: Նորանշանակ մարզպետն այնքան էլ նորեկ չէ, եւ նրա հետ բավականին ուշագրավ պատմություններ են առկա: Նախ նշենք, որ Հարու­թյունյանը առողջապահության փոխնախարար է եղել՝ աշխատելով հենց Թորոսյանի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2019 թվականի հոկտեմբերի 16-ին էր գրել Հարությունյանի՝ փոխնախարարի պաշտոնից ազատվելու պատճառների մասին: Նախ՝ պաշ­տոնից ազատվելուց օրեր առաջ վերջինս խորհրդարանում բախումներ ունեցավ ԱԺ նա­խագահ Արարատ Միրզոյանի հետ, վերջինս ասել էր․ «Կառաջարկեի այսուհետ քիչ կար­ծել Ազգային ժողովին իր տեղը ցույց տալ կամ աշխատանք սովորեցնել, թող գործադիրն իր աշխատանքն անի, իսկ Ազգային ժողովը կպատկերացնի՝ ոնց ինքը աշխատի»: Սա­կայն սա էլ միակ պատճառը չէր կարող լինել. նրա հայրն Ազգային անվտանգության ծա­ռայությունում «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ ծավալված գործողությունների արդյունքում հայտնվել է իրավապահների տեսադաշտում, եւ հենց դրա հա­մար են փոխնախարարին հեռացրել աշխատանքից։

Եվ, ահա. այս դեպքերից մեկ տարի անց Հովհաննես Հարությունյանը կրկին նոր պաշտոնի է նշանակվում։ Իսկ այս տեղա­փոխությունները եւ նույն մարդկանց կրկին պաշտոններ տալը կարող է նշանակել եր­կու բան՝ կա՛մ իշխանությունների մոտ կադրային խնդիր է, կա՛մ քչերն են համաձայնում աշխատել իշխանությունների հետ, եւ նրանք ստիպված զբաղվում են կադրային տեղաշարժերով՝ տպավորություն ստեղծելով, թե փոփոխություն են անում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան