Ներքին 1 տարի առաջ - 22:22 14-02-2025

Հունվարի 1-ից փետրվարի 13-ը ձեռք է բերվել 123293 տոմսային փաթեթ․ քաղաքապետարան

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնել է, որ հունվարի 1-ից փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածում միասնական տոմսային համակարգի շրջանակում ձեռք է բերվել 123293 տոմսային փաթեթ:

«Արտոնյալ և անվճար օգտվելու իրավունք ստացած տոմսային փաթեթների ընդհանուր թիվը կազմել է 20889։

Հիշեցնեմ, որ մինչև փետրվարի 28-ը ներառյալ 30-օրյա, 90-օրյա կամ 365-օրյա տոմս ձեռք բերած քաղաքացիները (բացառությամբ անվճար ուղևորափոխադրման իրավունքի կրողների) կստանան հավելյալ 30 օր օգտագործման հնարավորություն»,- գրել է նա։