Ներքին 1 տարի առաջ - 19:53 14-02-2025

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին. մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Փետրվարի 14-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աշտարակի, Էջմիածնի, Բաղրամյանի, Վայքի, Սիսիանի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Գորիսի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 3 մետր։
Ստեփանավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: