Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 10:59 14-02-2025

Մյունխենում այսօր կհանդիպեն ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները փետրվարի 14-ին կհանդիպեն Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում: Նրա խոսքով՝ հանդիպմանը հրավիրված են նաև Ուկրաինայի ներկայացուցիչները։

Թե կոնկրետ ով է մասնակցելու հանդիպմանը, նա չի հստակեցրել։ Եթե հանդիպմանը ժամանեն բոլոր երեք երկրների պաշտոնյաները, դա կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը 2022 թվականից ի վեր։ Կիևը 2022 թվականի մայիսին դադարեցրել է ռուսական կողմի հետ խաղաղ բանակցությունները։ Նույն թվականի հոկտեմբերին Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որը բացառում է Ռուսաստանի նախագահի հետ հետագա բանակցությունների հնարավորությունը։

Փետրվարի 12-ին Դոնալդ Թրամփն իր պաշտոնը ստանձնելուց ի վեր առաջին հեռախոսազրույցն է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ: Մոսկվան և Վաշինգտոնը սկսել են աշխատանքային խմբեր ձևավորել երկկողմ երկխոսությունը վերսկսելու և ուկրաինական հակամարտությունը քննարկելու համար։

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում
17:21 Հայաստանի քաղաքացին մեղր է ուտում, բայց չգիտի, որ դրա մեջ անտիբիոտիկների բարձր մակարդակ կա
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար