Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 00:04 14-02-2025

Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին

Փետրվարի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ` խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեվինազի գլխավորությամբ։ Այս մասին նշվում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին, հանձինս նախագահ Լարշեի, ինչպես նաև Սենատի անդամներին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հայ ժողովրդին բացառիկ համերաշխություն և շարունակական աջակցություն ցուցաբերելու համար։

Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Ֆրանսիայի Սենատի կողմից, ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի, մի շարք բանաձևերի ընդունումը, համաժողովների ու քննարկումների կազմակերպումը, հայ ժողովրդի համար դժվար ժամանակաշրջանում Սենատի նախագահի ու անդամների՝ Հայաստան կատարած այցերը:

Սենատորների խնդրանքով դեսպան Խաչատրյանն անդրադարձել է Հայաստան-Ֆրանսիա երկկողմ օրակարգին, մասնավորապես՝ բարձրագույն մակարդակով պարբերաբար բնույթ կրող շփումներին, երկու երկրների միջև դինամիկ զարգացող ռազմավարական գործընկերությանը, այդ թվում՝ պաշտպանության, տնտեսության, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։

ՀՀ դեսպանը ներկայացրել է Հարավային Կովկասում երկարատև և արդար խաղաղության և կայունության հաստատման, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ինչպես նաև` Հայաստան-Ադրբեջան սահմազատման գործընթացի զարգացումները, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում։

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամները, ի դեմս խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեվինազի, վերահաստատել են Սենատի և բարեկամական խմբի հանձնառությունը՝ շարունակելու նպաստել հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանն ու Հայաստան-Ֆրանսիա գործընկերության զարգացմանը:
Դեսպանը պատասխանել է Սենատի անդամների հարցերին։

Ամենից շատ դիտված

09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:00 Սեդրակ Քոչարյանի կնոջ եղբոր եկամուտները եռապատկվել են
21:28 Բնական գազը հասել է Երազգավորս, բայց ոչ բոլորի տուն․ միացման ծախսը բնակիչների վրա է
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
23:59 Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն. Թրամփ