Այսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում Շիրակի փողոցում «Շեն» խանութների ցանցի դիմաց բախվել են «Isuzu» բեռնատարը, «Nissan Altima», «Opel Astra», «Nissan Teana», «Nissan Sentra», «Mercedes» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի պետ Սարգիս Բիձյանի գլխավորությամբ, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ և նրան մինչ փրկարարների ժամանումը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: