Ներքին 1 տարի առաջ - 17:01 13-02-2025

Ադրբեջանը ճշգրտումներ կանի Sputnik-ի և BBC-ի խմբագրությունների աշխատանքում 

Ադրբեջանը կվերանայի Sputnik-ի և BBC-ի ադրբեջանական ծառայությունների խմբագրությունների աշխատանքը։ Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։

Նշվում է, որ որոշումն ընդունվել է, որպեսզի վերականգնվի հավասարակշռությունն այն պայմաններում, որոնցում աշխատում են արտերկրում ադրբեջանական պետական պարբերականները։ Հաղորդվում է նաև, որ Բաքվում Sputnik Ադրբեջանի լրագրողների թիվը հավասար կլինի ՌԴ-ում ԱզերԹաջ պետական գործակալության լրագրողների թվին: Նույն մոտեցումը կկիրառվի նաև BBC Ադրբեջանի կողմից։