Ներքին 1 տարի առաջ - 15:55 11-02-2025

Շարունակե՛ք բոյկոտն, ու իշխանությունները կնահանջեն․ Մանուկ Սուքիասյան

Երևանի ավագանու այսօրվա նիստում «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը դիտողություն արեց ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչներին, որոնք քաղաքացիներին համեմատում են շախմատի ձիու հետ։

«Քաղաքացուն ոչ մի պարագայում նման զուգահեռներով բնորոշելը գեղեցիկ չէ, ի՞նչ շախմատի ձի, ի՞նչ ֆրազոլոգիա եք օգտագործում»,- ասաց Սուքիասյանը։

Նա ելույթն ավարտեց կոչ անելով՝ շարունակել բոյկոտը, ընդգծելով, որ քաղաքացին պատրաստ չէ 100 դրամի փոխարեն 150 դրամ վճարել։

«Սիրելի՛ երևանցիներ, բոյկոտը շարունակեք, անվերջ շարունակեք բոյկոտը, և այս իշխանությունները ինչպես մի քայլ նահանջել են, կշարունակեն էլի նահանջել»,- հայտարարեց նա։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանին քննարկում է «Ազգային առաջընթաց» խմբակցության նախագիծը, որով առաջակվում է, ի շարս այլ փաթեթների և սոցիալական արտոնությունների, սահմանել նաև մեկ ուղևորափոխադրման համար 100 դրամ սակագինը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ