Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:30 11-02-2025

Բարձրացրե՛ք հարկերը. մարդիկ էլ կդիմեն գողին, ոչ թե դատարան

Եթե հանրության մեծ մասն ընդվզում է իշխանությունների նախաձեռնության դեմ, նշանակում է՝ իշխանությունների նախաձեռնությունը հակաժողովրդական է, խախտվում են մարդու իրավունքները, ոտնահարվում է արդարությունը, արհամարհվում են սոցիալական խնդիրները և այլն։

Հարկային օրենսգրքում նախաձեռնված վերջին փոփոխություններին դեմ են ոչ միայն առևտրով զբաղվողները։ Փետրվարի 10-ին դրանց արձագանքել են փաստաբանները։ Նրանք գործադուլ են սկսել, պահանջելով չեղարկել այդ փոփոխությունները։ Գործադուլին միացել են գրեթե բոլոր փաստաբանները։

Արդարացի՞ է փաստաբանների բողոքը։

Նրանք առաջին հերթին մատնանշում են, որ բազմաթիվ քաղաքացիների անվճար օգնություն են ցուցաբերել։ Իսկ նոր փոփոխություններով այդպիսի անվճար աջակցություն չեն կարող ցուցաբերել, քանի որ նույնիսկ անվճար պաշտպանության դեպքում պետք է հարկեր վճարեն։ Արդյունքում՝ բազմաթիվ մարդիկ կզրկեն պաշտպանությունից, ինչը սահմանադրական իրավունքի խախտում է, քանի որ յուրաքանչյուր քաղաքացի պաշտպանի ծառայությունից օգտվելու իրավունք ունի։ Սա ապացուցում է, որ հարկային փոփոխությունները ոչ միայն անհաշվենկատ են, հակաժողովրդական, այլև հակասահմանադրական։

Դրանից զատ՝ հարկային բեռի ավելացման հետևանքով փաստաբանները ստիպված թանկացնելու են ծառայության գինը, որի արդյունքում տուժելու է ժողովուրդը։ Քաղաքացին ստիպված է լինելու շատ վճարել, պարտքի տակ ընկնել, սոցիալական դժվարություններ կրել և այլն։ Այսինքն՝ փոփոխությունները բացահայտ հակաժողովրդական բնույթ են կրում և սոցիալական բեռ են ավելացնելու։

Կա նաև մեկ այլ ռիսկ։ Հանրության մի մասը չի վստահում դատարաններին, չի հավատում, որ ՀՀ-ում արդարադատություն կա, իր իրավունքների վերականգնման հարցերով չի դիմում դատարան, փորձում է դրանք կարգավորել քրեական ենթամշակույթի միջամտությամբ։ Հարկային այս փոփոխություններից հետո կա ռիսկ, որ բազմաթիվ մարդիկ չեն կարողանա իրենց իրավունքները պաշտպանել դատարանում և ճարահատյալ կդիմեն քրեական հեղինակություններին։ Այս պարագայում առաջնորդվում են ոչ թե ՀՀ օրենքով, այլ քրեական ենթամշակույթի պատկերացումներով ու նորմերով, երբեմն՝ զոռբայությամբ, հակաօրինական, բռի մեթոդներով։ Ուստի՝ փաստաբանների հարկային բեռն ավելացնելը, նրանց՝ քաղաքացիներին անվճար օգնելու իրավունքից զրկելը կարող են հանգեցնել քրեական ենթամշակույթի ծաղկմանը, դրանից բխող ռիսկերով հանդերձ։

Կարճ ասած՝ փաստաբանների բողոքը ցույց է տալիս, որ իշխանությունների հարկային բարեփոխումներն անհաշվենկատ են, ոտնահարում են մարդու իրավունքները, հակաժողովրդական են, խորացնում են ժողովրդի անվստահությունը դատարանի հանդեպ, նպաստում հանցավորության աճին, ստեղծում հասարակության դեգրադացման ռիսկ։

Հետևաբար՝ աներկբա է, որ փաստաբանների ընդվզումն արդարացի է, քանի որ փաստաբանական գործունեության հարկումը խստացնելն, ըստ էության՝ հակաժողովրդական է, հակաժողովրդավարական, հակամարդկային, հակասահմանադրական և ռիսկային։ Գործադուլ անող փատաբաններն այսպիսով՝ պաշտպանում են իրենց և քաղաքացիների սահմանադրական իրավունքներն, փորձում են պահպանել արդարադատության նկատմամբ հանրային վստահությունը, ինչն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
23:32 Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել
09:00 Ինչ է առաջիկայում ճոճելու Վիլեն Գաբրիելյանը
19:06 Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
20:54 «Այլընտրանք» փնտրում են list.am-ո՞ւմ. Փաշինյանի հայտարարության հետքերով. քաղաքագետ
17:06 Հրապարակվել են այրված Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի կադրերը. Զելենսկին հաստատել է հարվածների պատասխանատվությունը