Ներքին 3 տարի առաջ - 13:09 02-02-2023

Բերդի քաղաքապետարանում տեղադրված տերմինալից 260 հազար դրամ են գողացել. գողին գտել են, գողոնը որոնում են

Ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում տված անհատ ձեռնարկատերը հունվարի 13-ի առավոտյան հայտնել էր, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Բերդ համայնքի համայնքապետարանի շենքի առաջին հարկում տեղադրված տերմինալի դուռը և գողացել դրամարկղը, որի մեջ մոտ 260 հազար դրամ կար:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնել էր բաժնի օպերատիվ խումբը, ձեռնարկվել էին անհետաձգելի միջոցառումներ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չէր հաջողվել: Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվեց հունվարի 28-ին. հայտնաբերվեց և ձերբակալվեց Երևանի 31-ամյա մի բնակիչ:

Նա ներկայացվել է Բերդի քննչական բաժին, որտեղ նրան առաջադրվել է մեղադրանք:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
22:37 Նավթի գները կնվազեն, երբ Իրանը հանձնվի, և դա կլինի շուտով․ Թրամփ
19:40 Թրամփը կոչ է արել Զելենսկուն բանակցել Պուտինի հետ խաղաղության շուրջ