Ներքին 4 տարի առաջ - 16:30 26-06-2022

«Հարց երկրի գերագույն գլխավոր գողին, գրիչն ինչո՞ւ գողացար», «Ապարանի դեպքերին կանդրադառնա՞ք». ֆեյսբուքյան օգտատերերը՝ Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան տեղեկացրեց, որ վաղը ժամը 20:00-ին ֆեյսբուքյան իր էջի եթերում պատասխանելու է ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հարցերին: Փաշինյանի ֆեյսբուքյան ասուլիսի մասին ԶԼՄ ներկայացուցիչները դեռ նախօրեին էին տեղյակ, ավելին՝ շուրջ երեք տասնյակ լրատվամիջոցներ հրաժարվել են հարցեր ուղղել նրան:

«Փորձը ցույց է տալիս, որ նման «առցանց շփումները» տեղի են ունենում նախապատրաստված սցենարով, այդ միջոցառումներին հնչում են հիմնականում իշխանամերձ լրատվամիջոցների, տելեգրամ-ալիքների, բլոգերների հարցերը, որոնք, ըստ ամենայնի, նախապես համաձայնեցվում են միջոցառման կազմակերպիչների հետ, իսկ այլ լրատվամիջոցների դեպքում հարցերը կա՛մ անտեսվում են, կա՛մ խմբագրվում, կա՛մ աղավաղվում: Հաշվի առնելով այդ նախադեպերը՝ մենք՝ ներքոստորագրյալ լրատվամիջոցների խմբագիրներս, հրապարակավ հրաժարվում ենք ձեւական հարց ուղարկելուց: Կոչ ենք անում վարչապետի աշխատակազմին վերադառնալ ասուլիսի դասական ձեւին»,- նշված է հայտարարության տեքստում:

Չնայած, որ բազմաթիվ լրատվամիջոցներ հրաժարվել են հարցեր ուղղել Նիկոլ Փաշինյանին, ֆեյսբուքյան նրա էջում՝ գրառման տակ, հարցերի պակաս չկա. բազմաթիվ օգտատերեր իրենց հուզող խնդիրերի մասին են բարձրաձայնում: Հարցերի շրջանակը տարբեր է՝ հրաժարականից մինչև ծիրանի գնի էժանացում, Երևան-Լոս Անջելես ուղիղ թռիչքի պահանջից մինչև Ապարանի արյունալի դեպք...: Ֆեյսբուքյան օգտատերերի աչքից չի վրիպել նաև երեկ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստի մեկնարկին Փաշինյանի՝ սեղանին դրված գրիչը վերցնելու և գրպանը դնելու կադրերը:

Օգտատերերը Փաշինյանին նաև հարցնում են, թե գրիչն ինչո՞ւ վերցրեց. «Հարց երկրի գերագույն գլխավու գողին, գրիչն ինչո՞ւ գողացար»: Օգտատերերից մի քանիսի գրառումը ստորև՝

«Թուրք Նիկոլ, հեռացի՛ր»:

«Ապարանի դեպքերին կանդրադառնա՞ք»:

«Ինչպե՞ս կբացատրեք, որ տարիներ շարունակ Հայաստանին անորակ զենք մատակարարած անձը՝ «պատրոնԴավիթը», ցմահ դատապարտվելու փոխարեն նորից զենքի մատակարարման տենդեր է շահում»։

«Պահանջարկ կա, որ լինի Երևան- Լոս Անջելոս չվերթ: Ի՞նչ կարծիք ունեք...»:

Կան նաև օգտատեր, որոնք լատինատառով գովեստի խոսքեր են շռայլում՝ varchapetin:

Կարեն Հայրապետյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի