Ներքին 2 տարի առաջ - 21:18 06-11-2023

Անցկացվել է ճառագայթային, քիմիական, կենսաբանական դեպքերին առաջին արձագանքողների վերապատրաստում

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի մասնագետները հոկտեմբերի 16-ից նոյեմբերի 3-ը Գյումրի և Կապան քաղաքներում հրշեջ-փրկարարներից կազմավորված ճառագայթային, քիմիական, կենսաբանական բնույթի դեպքերին արձագանքող թիմերի հետ կազմակերպել և անց են կացրել մասնագիտական վերապատրաստման դասընթացներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դասընթացներին մասնակցել է Շիրակի և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների և ենթակա ստորաբաժանումների 34 փրկարարական ծառայող։

Դասընթացների նպատակն է եղել առաջին արձագանքող ստորաբաժանումների կարողությունների բարձրացումը և գործնական հմտությունների զարգացումը։

Նշվում է, որ նմանօրինակ դասընթացներ կազմակերպվել և անց են կացվել նաև մայիսին՝ Տավուշի և Լոռու մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների հետ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում