«5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ԵԿԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԸ, ՈՐ ԳՈՂԵՐԸ ԳՈՌԱՆ՝ ԲՌՆԵՑԵՔ ԳՈՂԻՆ......
Ինչո՞ւ են դպրոցական երեխաները դարձել քաղաքական շահարկումների նյութ ,և ովքե՞ր են նրանք:
Մայիսի 5-ին համացանցում հայտնվել է տեսանյութ, որում դպրոցական երեխաները(2-րդ դասարանցիներ), Օղակաձև այգում տեսնելով կից փողոցով անցնող ցուցարարների երթը, իրենք էլ են բղավում՝
-Առանց նիկոլ Հայաստան....
- Նիկոլ դավաճան և այլն....
Եվ հիմա որոշ լրատվության միջոցները իրար հերթ չեն տալիս՝ մեղադրելու դպրոցին և ուսուցչին, որը փորձում է լռեցնել նրանց, երեխաների մեջ նման ատելություն սերմանելու համար:
ՀԻՄԱ ԼՍԵՔ ՈՒՇԱԴԻՐ- Երեխաները «Հայ ասպետ» դպրոցի սաներն են, որոնք ըստ դասացուցակի, դուրս էին եկել այգում անցկացնելու նկարչության դասը, որը և փայլուն երևում է տեսանյութում գետնին փռված նկարչական թղթերից և, տեսնելով ցուցարարների այն խմբերին, որոնց իրենք ամեն օր ժամերով տեսնում են իրենց հեռուստաէկրաններից և լսում նրանց վանկարկումները, բնականաբար, մանկական ոգևորությամբ կրկնել են դրանք:
Հիմա սրբերի շորեր հագած որոշ լրագրողներ փորձում են մեղադրել դպրոցին և երեխաներին՝ ատելության նման դրսևորման համար, առավել ևս տեղեկանալով, որ դպրոցի տնօրենը Կարին Տոնոյանն է:
Պաշտոնապես հայտարարում եմ, որ փոխադարձ մեղադրում եմ երկրի վարչապետին և նրա ղեկավարած իշխանությանը իրենց վարած հակազգային և ապիկար քաղաքականության արդյունքում երկրում նման հակադաստիարակչական, հակամարդկային ատելության մթնոլորտ և միջավայր ստեղծելու համար, որի պայմաններում ուղղակի անհնար է, որ անգամ 3 տարեկան երեխան չտեսնի և չկրկնօրինակի մեծերի դրսևորումները:
Հիշեցնեմ նաև, որ այդ մթնոլորտի ձևավորւմը սկսվել է դեռ 2018թ.-ի այն անիծյալ օրերին, երբ նիկոլ փաշինյանի գլխավորությամբ Հանրապետության հրապարակի բեմ էին բարձրացնում 10-11 տարեկան երեխայի, որը փողոցային բառապաշարով անվանարկում ու անպատվում էր այդ պահին գործող իշխանություններին....
Հիմա եկել է ժամանակը, որ գողերը գոռան՝ բռնեցեք գողին....
Ցանել եք սերմերը, հիմա էլ վայելեք, պարոնա՛յք.....
Բոլորովին չարդարացնելով երեխաների պահվածքը՝ այնուամենայնիվ, լիովին իմ պաշտպանության տակ եմ վերցնում նրանց և հրապարակավ հայտարարում, որ այո՛, նրանք մեծանալու են համարձակ և կամային հատկություններով, ինչպես վայել է ԱՍՊԵՏԻՆ, երբեք չլռել, չհանդուրժել ու չստրկանալ ստին ու սատանային:
Իսկ ԿԳՄՍՆ-ին, քաղաքապետարանի աշխատակազմին և ոստիկանությանը վաղուց սպասում ենք մեր դպրոցում, որ ցույց տանք, թե ի՞նչ է նշանակում ազգային և ասպետական դպրոց ու կրթություն:
Համեցեք պարոնայք»: