Ներքին 5 տարի առաջ - 20:43 10-06-2021

Ես որոշեցի կանգնել «5165» շարժման առջևում, որպեսզի նման հարվածները փորձեմ ինձ վրա վերցնել․ Կարին Տոնոյան

Նախընտրական քարոզարշավի 4-րդ օրը՝ հունիսի 10-ին, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը և շարժման անդամներն այցելել են Արարատի մարզ, շրջել են մարզում և Ազատավան գյուղում։

Անհատական և ընդհանուր զրույցների ընթացքում Կարին Տոնոյանը քաղաքացիներին հորդորեց մասնակցել հունիսի 20-ի ընտրություններին, քանի որ յուրաքանչյուրի ձայնը կարևոր է:

«Մենք հիմա պետք է հրաժեշտ տանք նախկիններին, պետք է հիմա նոր, երիտասարդ, մաքուր, լավ կրթություն ստացած, արդարության բարձր զգացում ունեցող երիտասարդները գան և երկիրը փորձեն հանել ներկայիս վատ վիճակից»,- ասաց նա:

Շարժման առաջնորդը նշեց, որ նոր ձևավորվող ուժերի համար միշտ շատ դժվար է, քանի որ նրանց փորձում են գնել, պաշտոն առաջարկել, փոխել, փչացնել. «Ես որոշեցի կանգնել «5165» շարժման առջևում, որպեսզի նման հարվածները փորձեմ ինձ վրա վերցնել, քանի որ այն, ինչ եղավ ինձ հետ ամենացավոտն էր, հիմա ինձ ցավեցնելը հեշտ չէ»:

«5165» շարժման քարոզարշավը շարունակվեց Արարատի մարզկենտրոն Արտաշատում: Այստեղ հանրության առաջ ելույթ ունեցան շարժման մյուս անդամները ևս` կետ առ կետ ներկայացնելով իրենց նախընտրական ծրագիրը:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան