Ավելին 1 տարի առաջ - 19:48 10-02-2025

Սատանիստական կերպարից դեպի նոր կյանք. Մորգենշտերնը հեռացրել է 666 դաջվածքը

Ռուս ռեփեր Մորգենշտերնը շարունակում է կտրուկ փոփոխություններ կատարել իր կյանքում։ Նա որոշել է հեռացնել իր դեմքի բոլոր դաջվածքները, այդ թվում՝ հայտնի խորհրդանիշը՝ հոնքերի վերևում գտնվող 666 թիվը, ճակատին արված երաժշտական ​​նոտաները և աչքի տակ հայելային «մահ» բառը:

«Մաքուր թերթից, մաքուր դեմքից»,- մակագրել է նա տեսանյութում, որտեղ ցույց է տալիս դաջվածքները հեռացնելու ընթացքը։

Դաջվածքի հեռացման հետ մեկտեղ նա սոցիալական իր էջերից հեռացրել է բոլոր հրապարակումները։

Հիշեցնենք, որ Մորգենշտերնը ներկայումս գտնվում է վերականգնողական կենտրոնում: Փետրվարի 1-ին ուղիղ հեռարձակման ժամանակ նա հետևորդներին ներկայացրել է իր ծանր հոգեբանական վիճակը:

«Ես բառացիորեն խելագարվել էի, ցանկանում էի կյանքիս վերջ տալ»,- խոստովանել է ռեփերը:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ