Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:30 28-06-2023

Ավինյանը ոգեշնչվել է Գագիկ Ծառուկյանի կերպարից. Էդգար Ղազարյան

Օրեր առաջ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկա է գտնվել Մալաթիա-Սեբաստիայում գտնվող հ. 81 մսուր-մանկապարտեզի վերաբացմանը։ Ավինյանը պաշտոնական միջոցառմանը ներկայացել էր ոչ պաշտոնական հագուստով։



Oragir.News-ի հետ զրույցում Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն ասաց, որ այդ տարածված լուսանկարները տեսնելիս զարմացել է։

«Աշխատանքային էթիկայի տեսանկյունից դա ուղղակի անթույլատրելի է։ Ծովափնյա հանգստի արտահագուստով մասնակցել, ըստ էության, պաշտոնական միջոցառման, այն էլ դեսպանի հետ։ Միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանում Եվրամիության դեսպանը, և ասենք, դեսպանի հետ գնալ, մասնակցել պաշտոնական միջոցառման՝ մանկապարտեզի վերաբացման, այնտեղ ներկայանալ ծովափնյա հանգստի արտահագուստով, դա աշխատանքային էթիկայի կոպիտ խախտում է»։

Ղազարյանը համեմատություն անցկացրեց և նկատեց. «Դա նույն բանն է, որ մարզադահլիճ գնա ֆրակով»։

Խոսելով ստացած տպավորություններից՝ Էդգար Ղազարյանը ասաց. «Քանի որ Տիգրան Ավինյանը կարճ պաշտոնավարման ժամանակահատվածում կտրուկ հարստացել է, ինձ թվում է՝ ոգեշնչվել է Գագիկ Ծառուկյանի կերպարից։ Նրա նման ազատ ոճով, սպիտակ շորով։ Ավինյանի այդ կերպարը ինձ ավելի շատ հիշեցրեց այդ գործարարն, օլիգարխին։ Կարճ ժամանակահատվածում հարստացել է, իրեն թվում է, որ ինքը արդեն օլիգարխ է, և տեսադաշտի առկա կերպարներից էլ երևի իր համար ամենատպավորիչը, օրգինալը, ընդօրինակման համար էտալոնայինը եղել է Ծառուկյանի կերպարը, և ինքը մտել է այդ կերպարի դերի մեջ»։

Ղազարյանը հավելեց, որ եթե դիտարկենք որպես հանրային ծառայողի քաղաքապետի տեղակալի պահվածք, որը աշխատանքային օրվա, աշխատանքային ժամի, դեսպանի մասնակցությամբ պաշտոնական միջոցառմանը նման տեսքով է մասնակցում, դա որևէ բացատրություն չունի։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին