Արտաքին 1 տարի առաջ - 14:18 08-02-2025

Գիտնականներն Անտարկտիդայում ձյան մեջ միկրոպլաստիկ են հայտնաբերել

Գիտնականներն Անտարկտիդայում որոշ հատվածներում ձյան մեջ պլաստիկի մանր մասնիկներ են հայտնաբերել, գրում է Daily Mail-ը։

Փորձագետները վերլուծել են Union և Schanz սառցադաշտերից հավաքված նմուշները։ Վերլուծությունը հայտնաբերել է միկրոպլաստիկի առկայություն՝ 73-ից 3․099 մասնիկներ 1 լիտր ձյան մեջ:

Հետազոտության համահեղինակ Էմիլի Ռոուլենդսը հայտարարել է, որ այս նմուշներում միկրոպլաստիկայի պարունակությունը 100 անգամ ավելի բարձր է, քան նախորդ ուսումնասիրությունների նմուշներում։

«Դա կարող է լինել արտաքին հագուստից կամ պարաններից և դրոշներից, որոնք օգտագործվում են ճամբարում և շրջակայքում անվտանգ երթուղիները նշելու համար»,-բացատրել է օվկիանոսագետ Կլառա Մաննոն։

Միկրոպլաստիկի ազդեցությունը Անտարկտիդայի միջավայրի վրա չի ուսումնասիրվել, ինչը կարող է անհանգստության տեղիք տալ, հավելում է թերթը։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ