Ներքին 1 տարի առաջ - 17:50 06-02-2025

Դատարանի վճիռ կա․ նախարարը անպատասխանատու հայտարարություն է անում Ամուլսարի վերաբերյալ

«Դատարանի որոշում կա, որով՝ Ամուլսարի շահագործման հետ կապված ամբողջ փաստաթղթերի իրավականությունը հարցականի տակ է, և կարծում եմ, եթե նախարարը մի փոքր պատասխանատու գտնվեր իր պաշտոնի և ՀՀ քաղաքացիների առաջ, ուրեմն պետք է տեղյակ լիներ և հասկանար, որ դատական նման որոշման պարագայում հանքավայրի շահագործումը հղի է լուրջ վտանգներով՝ և՛ իրավական, և՛ սոցիալական, քանի որ, ըստ դատարանի՝ փորձը ցույց է տալիս, որ այդ անիրավական և անօրինական հիմքով շահագործելը կարող է աղետի բերել»,- Oragir.News-ի հետ հեռախոսազրույցում ասաց Գարեգին Միսկարյանը։

Նշենք, որ այսօր լրագրողների հետ հարցազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել է, որ նախատեսում են Ամուլսարի հանքավայրի շահագործումն սկսել հոկտեմբերին և ակնկալում են, որ 3-րդ եռամսյակում տնտեսական ցուցանիշները պետք է բարելավվեն։

«Հաշվի առնելով սարի դիրքը և այն, որ ջրահավաք ավազան է, այստեղ ռիսկերը մի քանի անգամ ավելի մեծ են, քան սովորական հանքերի պայմաններում։ Ուստի՝ կարծում եմ, որ դա ուղղակի անպատասխանատու հայտարարություն է, որը մեծ հաշվով հատուկ է այս իշխանություններին, առաջին անգամը չէ»,- հավելեց Միսկարյանը։

Նրա խոսքով՝ սա ոչ թե անտեսելու հարց է, այլ՝ կա՛մ խոսում է նախարարի ու իշխանության անգրագիտության մասին, կա՛մ նրանց հնարամտության մասին․

«Իրենց կարծիքով, քանի որ դատարանի որոշումը բողոքարկման փուլում է, կարող են առիթից օգտվել և քանդել սարը, բայց թե ինչպես են նրանք պատրաստվում դուրս գալ այս ամենի տակից, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել»։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ