Ներքին 1 տարի առաջ - 10:30 06-02-2025

1 տարի առանց քեզ․ Գագիկ Գինոսյանի մահվան տարելիցն է

Այսօր՝ փետրվարի 6-ին «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի մահվան տարելիցն է։

Գագիկ Գինոսյանի աղջիկը՝ Ծովինար Գինոսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«1 տարի...
1 տարի առանց քեզ, թե...
ավելի շատ քո հետ, որովհետև երբ դու կայիր անընդհատ մտքումս հետդ չէի խոսում, առհասարակ մտքումս չէի հետդ խոսում ու ստացվում է ավելի քիչ էի հետդ խոսում քան հիմա եմ խոսում։
1 տարի առանց քեզ ու միևնույն ժամանակ 1 տարի առանց ինձ, որովհետև քո հետ ես ինձ կորցրել եմ...
Կուզեի բառեր գտնել նկարագրելու համար, թե ինչ ցավ ա անընդհատ ամենահարազատի կարիքն ունենալ ու չկարենալ հետը խոսելը...
Ու մեկա կլինեմ անկեղծ ու կասեմ ես երբեք չեմ զգացել, որ էսքան կապված եմ, որ էսքան դատարկ կլինեմ առանց քեզ, ցավոք ստացվում ա ճիշտ են մարդիկ, որ ասում են՝ մարդը գնալուց հետո վերաարժևորվում ա...
Ցավի նկարագրման սանդղակ եթե լիներ ես բավական բարձր ցուցանիշ կունենայի՝ անենօրյա ռեժիմով։
Ու երանի մեզ, որ քո հետ պարելու, ապրելու իրավունքին արժանացանք,
որ քո հետ բեմ, պարաշարք ու էներգիա կիսելու հաճույքը զգացինք,
որ քեզ ուսուցիչ ու հայր կոչելու բախտին արժանացանք,
որ քեզ ունեցա որպես աշխարհը բացահայտելու իմ ճանապարհ,
որ թեկուզ ընդամենը 26 տարի բայց քեզ պես հայր, ընկեր ունեցա,
որ ինչ էլ լինի մտքումս միշտ քեզ ունեմ...
Ու ամեն դեպքում ինչքան էլ ապրեմ իմ մեջ մի մեծ բան մահացել ա, հենց էսօր մի տարի առաջ...
Եթե մարդը ապրում է քանի իրեն հիշում են՝ ուրեմն դու անմահ ես լինելու...
Անվերջ սիրահարված՝ քո հոսքին հակառակ շարժվելու, գլխով պատ ծակելու, անխոնջ պայքարելու ու էս ամենի հետ հավերժ մանուկ մնալու ունակություններին։
Համր կարոտ հայր-թիկունք ունենալու զգացումին,
համր երջանկություն երբևէ իմանալու համար թե ինչպիսին ա լավ հայրը լինում,
համր շնորհակալություն գոնե 26 տարի դա վայելած լինելու համար...»։

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
11:11 Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան