Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:15 06-02-2025

Փաշինյանը Թուրքիա բառն արտաբերել է ոչ թե անգլերեն, այլ թուրքերեն հնչողությամբ

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դեռ 2023թ. հոկտեմբերին հրապարակված «խաղաղության խաչմերուկ» կոչված տրագիկոմեդիայի մեջ՝ անգլերեն տարբերակում, Թուրքիան նշված էր ոչ թե անգլերեն Turkey ձևով, այլ թուրքերեն Türkiye ձևով։
Երեկ՝ Կրոնական ազատության գագաթաժողովին ելույթ ունենալիս, վարչախմբի պարագլուխը Թուրքիա անվանումը արտաբերեց կրկին Türkiye ձևով։

Թուրքիա բառը թուրքերեն հնչողությամբ արտաբերելու հարցը Էրդողանի վարչակազմի քաղաքական խոսույթի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում։ Միջազգային մակարդակի ցանկացած գրավոր տեքստում կամ բանավոր խոսքում օտարերկրյա ղեկավարների կողմից Türkiye ձևով արտաբերելը Անկարայում դիվանագիտական հաջողություն է համարվում։

Եվ ի՞նչ է ստացվում։ Անգամ այս մակարդակում վարչախումբը հնազանդ ձևով կատարում է Անկարայի պահանջը։ Վարչախումբը մեր ժողովրդին ասում է, որ ինքներս մեզ պիտի ընդունենք այնպես, ինչպես միջազգային հանրությունն է ընդունում (կեղծիք), բայց Թուրքիային պիտի ընդունենք այնպես, ինչպես Թուրքիան է ուզում, որ աշխարհն իրեն ընդունի։

Ես չեմ զարմանա, որ վարչախումբը Թուրքիայի վերաբերյալ հաջորդիվ սկսի գործածել Şanlı vatan (փառապանծ հայրենիք) ձևը»։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ