Մամուլ 1 տարի առաջ - 08:35 06-02-2025

«Ալաշկերտում» մեծ կոնֆլիկտ է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր-սեփականատեր, ՀՖՖ գործկոմի անդամ Բագրատ Նավոյանի եւ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հարաբերությունները կրկին սրվել են։ Մեր տեղեկություններով` ակումբի հիմնադիրը Խաշմանյանին օրեր առաջ ազատել է աշխատանքից։

«Պայմանագիր ունեն կնքված, ընդ որում` բարձր թվերով, լուրջ, պրոֆեսիոնալ պայմանագիր։ Պայմանագիրը կնքված է մինչեւ մայիս ամիսը։ Հիմա Խաշմանյանին ազատել են աշխատանքից»,- ասաց մեր աղբյուրը։ Խաշմանյանն իր ազատման որոշումը վիճարկել է դատարանում։

Նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հաստատեց մեր տեղեկությունը` նշելով, որ իր վստահորդին նախ «նկատողություն», ապա «խիստ նկատողություն» են տվել դեկտեմբերին, իսկ օրեր առաջ ազատել են աշխատանքից։

Ըստ փաստաբանի` ազատումն անօրինական է, քանի որ պայմանագիր կա կնքված, մյուս կողմն էլ որպես ազատման պառճառ նշել է այն, որ Խաշմանյանը հունվարի մարզումներին չի գնացել։ Սիրունյանը, ի պատասխան այս հիմնավորման, արձագանքում է` հունվարին ի՞նչ մարզումներ։ Ազատումը վիճարկող հայցադիմումը դատարանում է։

Նշենք, որ սա մարզչի առաջին հեռացումը չէ ակումբից։ Դեռեւս 2016-ին նա հրաժարական էր տվել Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Փյունիկ»-«Ալաշկերտ» (1:0) հանդիպումից հետո: Այդ խաղում պարտվելով` «Ալաշկերտը» դուրս էր մնացել գավաթի համար մղվող պայքարից, ինչը զայրացրել էր Նավոյանին, եւ նա անվստահություն էր հայտնել մարզչական շտաբին: Բայց դրանից հետո Նավոյանը համոզել եւ ետ էր բերել Խաշմանյանին ակումբ։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ