Ներքին 1 տարի առաջ - 20:02 01-02-2025

Քրեական ոստիկանություն տեղափոխված քաղաքացու մոտ թմրանյութեր են հայտնաբերվել. shamshyan.com

Հունվարի 30-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Նորայր Խալաթյանը, Արթուր Ավետիսյանը և Համլետ Սարգսյանը՝ վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ, ծառայություն իրականացնելիս ժամը 01:30-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Մխիթար Զ․-ին։

Արդեն ոստիկանությունում նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 հատ դեղին գույնի կպչուն ժապավենով փաթեթ, որի մեջ առկա է եղել «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված, որի քաշը փաթեթի հետ միասին կազմել է 1,86 գրամ, ինչպես նաև թվով 2 հատ դեղին կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ, որոնց մեջ առկա է եղել «մեթամֆետամինին» նմավող սպիտակ բյուրեղանման զանգված, որոնց քաշը փաթեթների հետ միասին կազմել է 3,53 գրամ։ Հայտնաբերվել է թվով 1 հատ պոլիէթիլենային թափանցիկ տոպրակ, որի մեջ առկա է եղել «կոկային» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ փոշենման զանգված, որի ընդհանուր քաշը կազմել է 0,15 գրամ:

Գրպանի մեջ առկա է եղել նաև «մարիխուանային» նմանվող դեղնականաչավուն զանգված, որի ընդհանուր քաշը կազմել է 0,29 գրամ, 1 հատ բժշկական ներարկիչ, որի ներսի պատերին եղել է սպիտակ հետքեր, հայտնաբերվել է նաև սիգարոն գրառմամբ թղթե փաթեթ, որի մեջ առկա է եղել դեղնականաչավուն սուր հոտով զանգված, որի ընդհանուր քաշը կազմել է 0,60 գր։ Հայտնաբերվել է նաև թվով 1 հատ բժշկական կաթուցիչ՝ մոխրացված հետքերով, 1 հատ ապակյա գլանակ մոխրացված հետքերով, 1 հատ դեղին գույնի կպչուն ժապավեն:

Մխիթար Զ․-ն իր մեքենայի միջից ոստիկաններին է ներկայացրել տոպրակ, որի մեջ առկա է եղել թղթյա տուփ, տուփի մեջ առկա է եղել զիփ փականով փաթեթավորված թափանցիկ պոլիէթիլենային տոպրակ՝ լցված թվով 32 թափանցիկ պոլիէթիլենային տոպրակներով, փաթեթավորված փաթեթներ՝ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածով և թվով 33 հատ թղթյա փաթեթ՝ փաթաթված թափանցիկ կպչուն ժապավենով, որոնք նույնպես լցված են եղել «մեթամֆետամինին» նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածով, որոնց ընդհանուր քաշը կազմել է 86.36 գրամ, նույն ավտոմեքենայի հետևի նստատեղից նա ներկայացրել է նաև ատրճանակ՝ փամփշտատուփով որի մեջ առկա է եղել թվով 7 փամփուշտ:

Դեպքի փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուրարաշեն վարչական շրջանի քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի