Ներքին 1 տարի առաջ - 10:38 18-05-2025

Երևանում ոստիկանություն տեղափոխված ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, մայիսի 14-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողների հետ, Երևան քաղաքի Ադոնցի փողոցի 9 հասցեի մոտից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և իր կողմից վարած «Cheri» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխվել 2 քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկանություն այդ քաղաքացիների՝ Երևանի բնակիչներ 32-ամյա Վը-Ս․-ի և նրա կնոջ՝ 24-ամյա Վ-ը Բ․-ի անձնական խուզարկությամբ Վ-ը Ս․-ի մոտից հայտնաբերվել է 0.9 գրամ ընդհանուր կշռով պոլիէթիլենային թափանցիկ թաղանթով փաթեթավորված «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված, որը ըստ վերջինիս հայտարարության հանդիսանում է «կրիստալ» տեսակի թմրամիջոց:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը