Ներքին 1 տարի առաջ - 12:35 14-03-2025

Երևանում «Mitsubishi»-ով ոստիկանություն տեղափոխվածների մոտ հայտնաբերվել են դանակներ և «Մեթադոն» տեսակի թմրամիջոց. shamshyan.com

Մարտի 6-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները, վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները մարտի 6-ին ժամը 15։35-ի սահմաններում Միկոյան-Մինսկի փողոցների խաչմերուկից թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով հանդերց ձերբակալել և Երևանի քրեական վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչներ 58-ամյա Մուրադ Տ․-ին, 44-ամյա Սահակ Կ․-ին և 46-ամյա Տիգրան Չ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկանությունում Տիգրան Չ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 7,5 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ, իսկ Սահակ Կ․-ի խուզարկությամբ հայտնաբերվել է 9 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ և 5 հատ «Մեթադոն» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ գույնի հաբեր։

Սահակ Կ․-ն հայտնել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է «Մեթադոն» տեսակի թմրամիջոց, որը իր օգտագործման համար է։

Ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորքի վարչական շրջանների քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից