Ներքին 1 տարի առաջ - 15:47 01-02-2025

Քիչ աշխատավարձ՝ ծանր չարչարանքների դիմաց. ԶՊՄԿ-ի աշխատակիցների բողոքը

«Ստանում եմ 300 հազար դրամ աշխատավարձ, որը չի բավարարում արժանապատիվ ապրելու համար»,-Oragir News-ի հետ զրույցում նշեց գործադուլի մասնակից աշխատակիցը։

Երեկ, հունվարի 31-ին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ավելի քան 700 աշխատակից գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում:

Oragir News-ը փորձեց կապ հաստատել ԶՊՄԿ-ի հետ, սակայն նրանց հետ կապ հաստատելը գրեթե անհնար է, քանի որ հեռախոսազանգերին չեն պատասխանում։

Oragir News-ը կարողացավ կապ հաստատել գործադուլի մասնակիցներից Զավենի հետ՝ հասկանալու համար, թե ո՞րն է նրանց պահանջը։

«Գործադուլի պատճառը աշխատավարձի բարձրացման հարցն է, մենք աշխատում ենք ծանր, դժվար պայմաններում, որի դիմաց շատ չնչին ենք վարձատրում։ Մենք ունենք մի խնդրանք՝ աշխատավարձների բարձրացում։ Ստանում եմ 300 հազար դրամ աշխատավարձ, որը չի բավարարում արժանապատիվ ապրելու համար։ Մենք ցանկանում ենք, որ մեր չարչարանքի դիմաց մեզ արժանի վճարեն, այլ ոչ թե թողենք մեր երկրից գնանք»,- նշեց ԶՊՄԿ աշխատակիցը։

Նա հավելեց, որ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլինի հետ հանդիպում են ունեցել, ներկայացրել են իրենց պահանջները, որոնց ի պատասխան ասել են, որ պահանջները շատ չափազանցված են և համաձայն չեն դրա հետ։

«Մարդիկ մտածում են՝ Քաջարանում աշխատավարձերը շատ բարձր են, բայց չեն պատկերացնում, որ կյանքը թանկ է, մարդիկ ցանկանում եմ արժանապատիվ ապրել»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Ավելի վաղ Oragir.News-ը հայտնել էր, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ավելի քան 700 աշխատակից գործադուլ են սկսել, պահանջում են առնվազն 30 տոկոսով բարձրացնել իրենց աշխատավարձը, անարդարացի համարում, որ իրենց և վերադասի աշխատավարձերը այդքան մեծ տարբերություն ունեն։

Ցուցարարներն գիշերն անցկացրել են դրսում և պատրաստվում են մնալ այնքան, մինչև կհասնեն իրենց նպատակին։

Հիշեցնենք նաև, որ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն և «ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիությունն այսօր՝ թետրվարի 1-ին, համատեղ հայտարարություն են տարածել կոմբինատի աշխատակաիցների սկսած գործադուլի կապակցությամբ, աշխատակիցներին սպառնալով ուղարկել հարկադիր պարապուրդի։

Ամենից շատ դիտված

20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
20:43 Ռուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է 600 մլրդ դոլար. Սիբիհա
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան