Ներքին 1 տարի առաջ - 23:00 31-01-2025

Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը ընդունել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբին, այս մասին տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից։

«Խմբի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը և խմբի անդամները Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմին ներկայացրել են քրեակատարողական հիմնարկներում իրենց մշտադիտարկումների ընթացքում վեր հանված խնդիրները և առանձին դժգոհությունները։ Մասնավորապես անդրադարձել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, դիետիկ սննդի, հանդերձանքի և հիգիենայի ապահովման հետ կապված հարցերին։

Անդրադառնալով ազատազրկված անձանց պահման պայմաններին և հիգիենայի ապահովմանը՝ դիտորդների խմբի անդամներին ներկայացվել են քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների բարելավման նպատակով իրականացված աշխատանքները, հիգիենիկ պարագաների, ինչպես նաև դատապարտյալների հանդերձանքի լավարկման գործընթացները, որոնք առաջիկայում կտրամադրվեն ազատազրկված անձանց։

Նշյալ հարցերի վերաբերյալ խմբի անդամներին տեղում տրվել են սպառիչ պատասխաններ, իսկ բարձրաձայնված որոշ խնդիրներ կուսումնասիրվեն Ծառայության կողմից։ Ծովինար Թադևոսյանն իր խոսքում նշել է, որ սերտ համագործակցությունը և անմիջական շփումը Քրեակատարողական ծառայության և դիտորդների խմբի միջև կնպաստի արձանագրված խնդիրների առավել արագ և արդյունավետ լուծմանը։

Հանդիպմանը քննարկվել են նաև թեմային վերաբերող բազմաթիվ այլ հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ

Ձեզ գուցե հետաքրքրի