Ներքին 4 տարի առաջ - 20:41 26-10-2022

Արդարադատության փոխնախարարը, ՄԻՊ-ի և դիտորդների խմբի ներկայացուցիչները դիտարկել են «Աբովյան» ՔԿՀ-ի բարեփոխումները

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի նախաձեռնությամբ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել այդտեղ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների դիտարկման և բարձրաձայնված հարցերի համատեղ քննարկմանը նվիրված հանդիպում՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, փոխնախարար Արփինե Սարգսյանի և Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի ուղեկցությամբ ՄԻՊ գրասենյակի և Դիտորդների խմբի ներկայացուցիչները տեղում դիտարկել են իրենց կողմից արձանագրված խնդիրների լուծման ընթացքը, հետևել այնտեղ ընթացող՝ ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավմանն ուղղված կապիտալ վերանորոգման աշխատանքներին:

Ըստ աղբյուրի՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը ներկայացրել է բժշկական օգնության և սպասարկման ոլորտում առկա իրավիճակը, կատարված փոփոխությունները:

«Առանձնակի կարևորվել է այն, որ հիմնարկի բարելավմանը միտված շինարարական լուծումները պետք է բոլոր մասնաշենքերում հարմարեցված լինեն նաև հաշմանդամություն, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար: Ըստ այդմ՝ տրվել է հստակ հանձնարարական դրանց հաշվառմամբ ձևավորվել առաջիկա շինաշխատանքների պլանը: Ընդգծվել է, բժշկական մասում բժշկական անձնակազմի համար անհրաժեշտ պայմանների ապահովման կարևությունը:

Շրջայցից հետ հիմնարկում կայացել է համատեղ քննարկում, որի շրջանակներում դիտարկվել են ազատությունից զրկված անձանց սննդի ապահովմանը, լոգանքին, լվացքի կազմակերպմանը, անկողնային պարագաների լրացուցիչ տրամադրմանը, բժշկական օգնության և սպասարկմանն առնչվող մի շարք հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ քննարկման մասնակիցներին ներկայացվել են արդեն իսկ բարձրացված հարցերի ուղղությամբ ձեռնարկված քայլերը:
Փոխնախարար Սարգսյանն արձանագրել է, որ շինարարական երկրորդ փուլով այն աշխատանքները, որոնք առաջին փուլում չեն ընդգրկվել, կհասցվեն իրենց տրամաբանական ավարտին՝ այդպիսով ապահովելով ամբողջ հիմնարկի բարեկարգումը թե՛ ազատազրկվածների, թե՛ աշխատակիցների տեսանկյունից:

«ՄԻՊ գրասենյակի և Դիտորդների խմբի ներկայացուցիչները ողջունել են հանդիպման ձևաչափը և պատրաստակամություն հայտնել աջակցելու առկա հարցերի լուծմանը:

ՄԻՊ գրասենյակի և Դիտորդների խմբի ներկայացուցիչները փաստել են, որ հիմնարկում գրանցվել են շոշափելի և դրական փոփոխություններ, նշել են, որ դեռևս լուծման ընթացքում գտնվող հարցերը պետք է ուշադրության կենտրոնում պահել և ապահովել դրանց հասցեագրումը: Ներկայացուցիչները նշել են, որ փոփոխությունները պետք է ինստիտուցիոնալացված բնույթ ունենան»,- ՀՀ արդարադատության նախարարությունից՝ հավելելով, որ հանդիպման ավարտին քրեկատարողական հիմնարկին տրվել են համապատասխան հանձնարարականներ: Դրանց կատարման ընթացքին համատեղ հետևելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com