Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:19 30-01-2025

էդ հսկիչները ի՞նչ են անելու. Հովսեփ Կուբատյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թե բա հսկիչներ

Երբ տարոնենք տրանսպորտը փորձում էին թանկացնել, լուրեր էին շրջանառում ֆեյքերով, թե բա ավտոբուսի վարորդը 100 դրամ վճարելու համար ուղևորին ծեծել է, թաղապետարանից մարդիկ էին նստեցնում տրանսպորտ, որոնք ամոթանք էին տալիս 100 դրամ վճարողներին, վարորդներին լարում էին ուղևորների դեմ։ Վերջում ինչ եղավ, բոլորս գիտենք։

Հիմա այս իշխանությունները լուրեր են տարածում, իբր ամսի 1-ից ավտոբուսներում հսկիչներ են լինելու։
Մեկը լինի իմանա՝ էդ հսկիչները ի՞նչ են անելու։ Ոչ տեխնիկապես կարող են ստուգել՝ մարդը վճարել է, չի վճարել, եթե նույնիսկ տեխնիկապես կարողանան ստուգեն, ո՞ր իրավական ակտով են տուգանելու։
Թե բա հսկիչներ։ Մինչև հսկիչը պետք է օրենսդրությունը փոխեիք, ինչը չեք արել, հսկիչների համար տեխնիկական միջոցներ պետք է գնեիք, ինչը չեք արել ու, վերջ ի վերջո, պետք է հսկիչներ ընդունեիք աշխատանքի, ինչը կրկին չեք արել։

Если у вас нет собаки, её не отравит сосед, եթե հսկիչ, օրենսդրություն ու տեխնիկա չունեք, անհնար է տուգանել»:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում