Ներքին 1 տարի առաջ - 22:09 29-01-2025

Արամ Ա Կաթողիկոսը մասնակցել է քրիստոնեական միության աղոթքին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը մասնակցել է քրիստոնեական միության աղոթքի շաբաթվան։ Այս մասին տեղեկանում ենք Կաթողիկոսության մամուլի ծառայությունից։

«Համաքրիստոնէական միասնակամութիւնը ամրապնդելու եւ եկեղեցիներու միջեւ գործակցութիւնը առաւել զարգացնելու հեռանկարով, ամէն տարի Յունուար ամսուան երրորդ շաբաթը կը յատկացուի քրիստոնէական միութեան աղօթքի:

Արդարեւ, Շաբաթ, 18 Յունուար 2025-ի երեկոյեան ժամը 06։00-ին, Լիբանանի մէջ քրիստոնեաներու միութեան աղօթքի շաբթուան բացումը կատարուեցաւ, հիւրընկալութեամբ ասորի կաթոլիկ եկեղեցւոյ պետ Ն.Ա.Տ. Իգնատիոս Եուսէֆ Գ. Եունան Պատրիարքին՝ Պէյրութի պատրիարքարանի Սուրբ Իգնատիոս մայր տաճարին մէջ։ Բացման արարողութեան մասնակցեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, ընկերակցութեամբ Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահէ Արք. Փանոսեանի եւ հոգեւոր հայրերու։ Յիշեալ արարողութեան իրենց մասնակցութիւնը բերին նաեւ մարոնիթ եկեղեցւոյ հոգեւոր պետ Ն.Ա.Տ. Պշարա Ռայի Պատրիարքը, յոյն կաթոլիկ եկեղեցւոյ պետ Ն.Ա.Տ. Եուսէֆ Ապսի Պատրիարքը, հայ կաթոլիկ եկեղեցւոյ պետ Ն.Ա.Գ.Տ.Տ. Ռաֆայէլ Պետրոս ԻԱ. հոգեւոր տէրը, համայնքներու առաջնորդներ, հոգեւորականներ եւ հաւատացեալներ։

Աղօթքի շաբթուան փակման արարողութիւնը կատարուեցաւ Շաբաթ, 25 Յունուարին, հայ աւետարանական առաջին եկեղեցւոյ մէջ՝ հանդիսապետութեամբ վերապատուելի Փօլ Հայտոսթեանին: Վեհափառ Հայրապետին օրհնութեամբ փակման արարողութեան մասնակցեցան Լիբանանի հայոց թեմի առաջնորդ սրբազան հայրը, «Կիլիկիա» թանգարանի տեսուչ Հոգշ. Տ. Արտաւազդ Վրդ. Շարոյեան եւ Կաթողիկոսարանի միջ-եկեղեցեական ու միջ-կրօնական յարաբերութեանց վարիչ Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան»։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում

Ձեզ գուցե հետաքրքրի