Ներքին 5 տարի առաջ - 10:48 20-06-2021

Մենք հույս ունենք, որ ԱԺ-ում կլինենք արժեհամակարգի պահապանները․ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը մասնակցել է ընտրություններին

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ընտական ցուցակի առաջին համար Արա Զոհրաբյանը ընտանիքի հետ ներկայացել է ընտրատեղամաս։

Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ որ փորձը ցույց է տվել, որ ապազգային երևույթներն ընկճել են ժողովրդի արժեհամակարգը:

«Այս ընտրություններով մենք ակնկալում ենք, որ ժողովուրդը կմերժի ապազգայինը: Ընտրվելու շանսերի հետ կապված ցույց կտան ընտրության արդյունքները, բայց մենք հույս ունենք, որ ԱԺ-ում կլինենք արժեհամակարգի պահապանները, անկախ նրանից՝ մեր ժողովուրդն այս կարճ ժամանակում կհասցնի մեզ վստահել և իր քվեն տալ՝ միևնույնն է շարունակելու ենք մեր գործը»,- նշել է Զոհրաբյանը:

Նա ընդգծեց, որ ընտրատեղամասում, որտեղ ինքը քվեարկել է, ոչ մի արտառոց բան չի նկատել, միայն խնդիր է տեսել կազմակերպման ձևում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը