Ներքին 1 տարի առաջ - 18:32 29-01-2025

Տնօրենները վստահ են, որ ազգային-ը դուրս չի գալիս․ դրա համար էլ լռում են

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկման է ներկայացրել մի շարք մշակութային հաստատությունների անվանումներից «ազգային» բառը հանելու օրենքի նախագիծը։ Մասնավորապես, օպերայի և բալետի, թատրոնի, պատկերասրահի, գրադարանի և նման այլ կառույցների դեպքում «ազգային» բառը փոխարինվելու է «համապետականով»։ Սրա մասին ԱԺ նիստի ժամանակ տեղեկացրել է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Հայաստանի ազգային պատկերասրահի, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Հայաստանի ազգային գրադարանի հետ։ Տվյալ կառույցներից պատասխանները գրեթե միանման էին։ Հայաստանի ազգային պատկերասրահի մամուլի խոսնակը նշեց՝ տնօրենի հետ խոսել եմ այս մասին, նման բան չկա, ազգային բառը չեն հանելու Հայաստանի ազգային պատկերասրահի անվանումից։ Իսկ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի հանրային կապերի հարցերով խորհրդական Ռոնա Ահարոնյանը մեզ խորհուրդ տվեց կարդալ օրենքը՝ ասելով, որ այն կառույցների անվան մեջ, որոնք արդեն ունեն այդ կարգավիճակը, փոփոխություններ չեն լինելու, ապա հավելեց, որ այս հարցին մաեստրոն արդեն անդրադարձել է իր ելույթներում։

Oragir.News-ը չկարողացավ կապ հաստատել Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի հետ։

Որպես ամփոփում՝ Oragir.News-ը իր հերթին խորհուրդ է տալիս վերոնշյալ կառույցների տնօրեններին մանրամասն ծանոթանալ օրինագծին և ըմբռնել այն կետը, որտեղ նշված է, որ ազգային կարգավիճակը պետք է փոխարինվի համապետականով, որպեսզի մյուս կառույցները, որոնք ազգային չեն, չստորադասվեն, բացի դրանից՝ ազգային կարգավիճակը պահպանվելու է մինչև օրենքի՝ ուժի մեջ մտնելը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել