Ռաֆայել Լեմկինը եղել է իրավագիտության պրոֆեսոր Եյլի համալսարանում, դասավանդել է Միավորված ազգերի կազմակերպության թեմատիկայով։ Լեմկինը այն մարդն է, ով ստեղծել է ցեղասպանություն տերմինը։
Ներկայացնում ենք նրա հարցազրույցներից մեկը՝ հայերեն թարգմանությամբ։
-Պարոն Լեմկին կասե՞ք թե ինչպես եք եկել նրան, որ հետաքրքվել եք ցեղասպանության պայքարով։
-Այս հարցի պատասխանը նախ ինձ տանում է իմ մանկություն։ Ամեն մեկը ունի սենտիմենտալ հիշողություններ իր մանկությունից և ամեն մեկը ունի իր սիրելի գիրքը։ Իմ ոգեշնչումը եղել է Հենրիկ Սենկևիչի «Յո երթաս»(Քվո վադիս)-ը, որտեղ նա նկարագրում է քրիստոնյաների սարսափելի տառապանքները։ Հետո ես հետաքրքրված էի ցեղասպանությամբ, որովհետև դա պատահել էր շատ անգամներ։ Առաջինը այն պատահել էր հայերի հետ։ Հետո Վերսալի կոնֆերանսում մի դաժան գործարք էր կնքվել, այն հանցագործների համար, ովքեր մեղավոր են եղել ցեղասպանության մեջ ու դեռ չեն պատժվել, ստեղծել մի կազմակերպություն, մի տերրորիստական կազմակերպություն, որը նրանց պատժելու արդարությունը կվերցներ իր սեփական ձեռքերում։ Թալեաթ Փաշային սպանողի դատավճիռը Բեռլինում շատ բարոյախրատական է։ Մի մարդ, ում մորը սպանել էին ցեղասպանության ժամանակ, սպանել է Թալեաթ Փաշային։ Երբ դատարանը նրան հարցնում է, թե ինչու է սպանել, նա պատասխանում է, որ իր մայրն է եկել իր երազին, և ասել, բազում անգամներ հարցրել ինչպես կարող ես քո մորը սպանողին ոչինչ չանել։ Ու նա գործել է հանցանքը։ Եվ ես, որպես իրավաբան կարծում եմ, որ հանցանքը չպետք է պատժվի զոհերով, այլ պետք է պատժվի դատարանով, միջազգային իրավունքով։
-Եվ դուք նորից տարվեցիք դրանով, երբ Հիտլերը եկավ իշխանության Գերմանիայում
-1933-ին դեռևս տեղի չէր ունեցել հրեաների ցեղասպանություն, այն ինչ ինձ հետաքրքրեց իրավիճակն էր Մերձավոր Արևելքում։ Ես հիմա նշում եմ երկու դեպքեր 1933-ին, որոնք տեսնելով ես պետք է մի բան անեի, որպես իրավաբան։ Եվ ես ընդունեցի դա կոնվենցիայից հետո իրավաբան փորձագետների կոնֆերանսի հանձնաժողովին, որը կապված էր Ազգերի լիգայի հետ, սակայն ոչ մի գործողություն չարվեց, բայց Հիտլերը արեց գործողություն, որը ստիպեց աշխարհին մի բան անել։
-Դուք ստիպված էիք սպասել մինչև Միավորված ազգերի կազմակերպությունը մի բան կաներ, այդպես չէ՞
-Կարող եմ ասել, որ ինչ-որ բաներ արվեցին այդ մասով Լոնդոնում, երբ ես Ամերիկայի դատախազի խորհրդականն էի։ Մենք գրեցինք Հնդկաստանում Նյուրնբերգյան մեղադրական եզրակացությունը։
Դժբախտաբար, դատարանը շատ խիստ արձագանքեց դրան։