Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:40 18-05-2025

Բա դուք մա՞րդ եք․ տեսագրության մեջ երևացող տղամարդը «Սմոք Հաուս»-ի 4 տարբեր խանութներից գողություն է կատարում

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․

«Որ ՆԳ նախարարության ու քննչական կոմիտեի աշխատանքը քննադատում եմ, ասում են՝ անտեղի է։
Ստորև հրապարակված տեսագրության մեջ երևացող տղամարդը «Սմոք Հաուս» ՍՊ ընկերության 4 տարբեր խանութներից տարբեր ժամանակահտվածներում գողություն է կատարում։

3 դրվագի հիման վրա նախաձեռնվել են 3 տարբեր քրեական վարույթներ։ Մեկ վարույթի շրջանակում անձն անգամ ձերբակալվել, սակայն անհասկանալի պատճառներով ազատ է արձակվել։ Այսօր 4-ր դրվագ գողությունը կատարվելուց հետո սեփականատերն ահազանգել է ոստիկանությանն ու քննիչներին։ Ոստիկանությունն ասում է՝ եկեք հաղորդում տվեք, քննչականի քննիչներից մեկը (Աբովյանի քննիչներից ոմն Մարիամ) ասում է՝ երկուշաբթի մի բան կանեմ, մյուսը (Արաբկիրի բաժնի քննիչներից ոմն Արմինե) 10 օրով արձակուրդ է գնում, վերադարձից հետո կզբաղվի, իսկ երրորդն էլ (Մաշտոցի բաժնի քննիչներից ոմն Դավիթ) ասում է՝ իմ վարույթով ես իրեն դեռ մեղադրանք չեմ առաջադրել։

Երբ պետք է, ոչինչ չեք անում։ Բա դուք մա՞րդ եք։ Ձեր անգործության պատճառով 10 մլն ՀՀ դրամին համարժեք գույք է հափշտակվել, հասկանո՞ւմ եք»։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
23:25 Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն