Արտաքին 1 տարի առաջ - 17:52 18-05-2025

Երկարաժամկետ խաղաղության հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. Հիքմեթ Հաջիև

Հայաստանի հետ երկկողմանի բաց հարցեր կան, իրանական Tasnim գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Ըստ Բաքվի՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում այժմ խաղաղություն է տիրում։ Հաջիևն ընդգծել է, թե Ադրբեջանն, իբր, իրենից կախված ամեն ինչ կանի դրան իրավական շրջանակ հաղորդելու ուղղությամբ, որպեսզի տարածաշրջանում հաստատվի ամբողջական և վերջնական խաղաղություն:

Նա նաև հիշեցրել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքն ավարտված է՝ կրկին հիշատակելով ՀՀ Սահմանադրությունը՝ որպես գործընթացի գլխավոր խոչընդոտ:

Ըստ Հաջիևի՝ Հայաստանի կողմից Սահմանադրության փոփոխությունն անհրաժեշտ է՝ երկարաժամկետ խաղաղությունն իրավաբանորեն ամրագրելու համար։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի