Ներքին 1 տարի առաջ - 16:15 23-01-2025

Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ»-ը․ աջակցություն կա, արդյունքներ՝ ոչ

«Այս դեկլարատիվ աջակցությունը կարող ենք դրական դիտարկել, սակայն գործնականորեն որքանով արդյունավետ կլինի` դժվար է ասել»,- Oragir News-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Նորայր Դունամալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Եվրոպայի խորհրդականների աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին։

Դունամալյանը ընդգծեց, որ Եվրոպայի խորհրդարանական նման մարմինները ունեն ավելի շատ խորհրդատվական բնույթ և չեն կարող կայացնել որևէ կարևոր որոշում։ Ըստ քաղաքագետի` այս դեկլարատիվ աջակցությունը կարող ենք դրական դիտարկել, սակայն գործնականորեն որքանով արդյունավետ կլինի` դա դժվար է ասել։

«Խաղաղության խաչմերուկ» ծրագրին անդրադառնալով` նա ընդգծեց, որ այն լավ մշակված չէ, բովանդակային տեսանկյունից հայաստանյան դիրքորոշումը համակարգված չէ մյուս պետությունների հետ. «Ծրագիրը պետք է ունենա մի քանի շահառու, Հայաստանը չպետք է այն դիտարկի միայն իր շահերից ելնելով, պետք է հասկանա` արդյոք Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Իրանը դիտարկում են այս ծրագիրը նույն կերպ, ինչպես ինքը։ Մինչև հիմա ծրագրի շրջանակում որևէ գործնական արդյունք չկա, քանի որ տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացումը բավականին խնդրահարույց հարց է՝ կախված լինելով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից»։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հունվարի 22-ին, ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին․ Էստոնիայի Ռիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարին, Լատվիայի Սեյմի նախագահ Դաիգա Միերինային, Ֆինլանդիայի Էդուսկունտայի նախագահ Յուսի Հալլա-Ահոյին, Նորվեգիայի Ստորտինգի նախագահ Մասուդ Ղարաբխանիին, Դանիայի Ֆոլկետինգի երրորդ փոխնախագահ Կարստեն Հյոնգեին, Լիտվայի Սեյմի առաջին փոխնախագահ Յուոզաս Օլեկասին և Շվեդիայի Ռիքսդագի առաջին փոխնախագահ Քենեթ Ֆորսլունդին։ Եվրոպացի խորհրդարանականներն իրենց աջակցությունն են հայտնել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա սկզբունքներին, ինչպես նաև խաղաղությանը միտված հայկական կողմի ջանքերին:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
19:54 Դավիթ Համբարձումյանն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա ընտրություններում
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»
20:37 «Տառերի պուրակի» հարևանությամբ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել է