Ներքին 1 տարի առաջ - 16:37 23-01-2025

«Խաղաղության խաչմերուկ»-ը շահավետ է նաև ԵՄ-ի համար․ Նիկոլ Փաշինյանը՝ Դավոսում

Հայաստանն այժմ սերտորեն աշխատում է Եվրամիության հետ, և նախորդ տարվա ընթացքում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել երկրի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու առումով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Օրինակ՝ մենք սկսել ենք վիզաների ազատականացման գործընթացը, այդ համաձայնագիրը մեր օրակարգում էր տարիներ շարունակ, սակայն մենք ի վիճակի չէինք նույնիսկ բանակցություններ սկսել այդ առթիվ։ Հույս ունեմ, որ մենք կկարողանանք ավարտել բանակցություններն ու հնարավորինս շուտ ստորագրել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման համաձայնագիրը։ Հայաստանն այժմ ընդգրկված է նաև եվրոպական խաղաղության գործիքակազմի ծրագրում, ինչը նույնպես շատ կարևոր է։ Ներկայումս Հայաստանում աշխատում է ԵՄ դիտորդների քաղաքացիական նախաձեռնությունը։ Մենք նաև Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացման գործընթացում ենք»,- ասել է ՀՀ վարչապետը։

Ինչ վերաբերում է տնտեսական կապերին, ապա Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է ԵՄ-ին մերձենալ նաև տնտեսապես, սակայն մյուս կողմից էլ ցանկանում է սերտ տնտեսական համագործակցություն իրականացնել նաև տարածաշրջանի բոլոր երկրների հետ։

«Դժբախտաբար, մեր անկախությունից ի վեր մենք գտնվել ենք որոշակի տնտեսական մեկուսացման մեջ, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր սահմանները փակ են եղել և փակ են նաև այսօր։ Որպես գլոբալ փոփոխությունների արգասիք՝ մենք սեղանին ենք դրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որին արդեն ծանոթ եք։ Այդ նախաձեռնությունը թույլ կտա տրանսպորտային հաղորդակցությունը մեր տարածաշրջանում դարձնել ավելի արդյունավետ՝ ստեղծելով նոր հնարավորություններ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի համար, ինչը թույլ կտա խորացնել համագործակցությունը նաև Իրանի ու Վրաստանի հետ»,- ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետի կարծիքով՝ նախաձեռնությունը շահավետ է նաև Եվրամիության համար, որովհետև երբ այդ նախաձեռնությունը կյանքի կոչվի, ապա այդ դեպքում կունենանք հաղորդակցական ուղիների նոր շղթաներ Հայաստանի ու ԵՄ-ի միջև։ Ըստ Փաշինյանի՝ դա միայն տնտեսական խնդիր չէ, այլև պարունակում է անվտանգության լրջագույն բաղադրիչ, ինչը չափազանց կարևոր է համապարփակ կայունության համար։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել