Ներքին 1 տարի առաջ - 14:59 14-01-2025

Նոր Երզնկա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունվարի 15-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Երզնկա բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։